Ժողովուրդ
Ժողովուրդ, մարդու հոգնակի ձև, դիտվում է որպես մի ամբողջություն, որը վերագրվում է ինչպես էթնիկ խմբի կամ ազգի։
Օրինակ, հայերը միասին հայտնի են որպես «հայ ժողովուրդ», Եվրոպական գնչուները կազմում են «գնչու ժողովրդի» մեծ մասը և Պաղեստինյան արաբներին սկսել են անվանել «Պաղեստինյան ժողովուրդ»։
Ժողովուրդ տերմինը կարող է նշանակել՝
- տվյալ երկրի բնակչությունը,
- մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկական կայուն ընդհանրություններ՝ ցեղ, ազգություն, ազգ,
- պատմական մատերիալիզմի մեջ՝ մարդկանց (ժողովրդական զանգվածների) հավաքականությունը, այն սոցիալական ուժերը՝ դասակարգերը, խավերն ու շերտերը, որոնք մասնակցում են հասարակական զարգացման առաջադիմական խնդիրների իրականացմանը։ Նախնադարյան հասարակարգում «ժողովուրդ» և «բնակչություն» տերմինները համընկել են։ Հակամարտ հասարակարգերում ժողովուրդը հիմնականում աշխատավոր դասակարգերն ու խավերն են։ Սակայն զարգացման առանձին փուլերում ժողովրդի մեջ են ընդգրկվում նոր կազմակերպվող շահագործող դասակարգերն ու խավերը, որոնք պայքարում են իրենց դարն ապրած դասակարգերի դեմ (օրինակ, բուրժուազիան՝ ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարի ժամանակաշրջանում)։ Ժողովուրդը պատմության կերտողն է, հասարակական զարգացման հիմնական ուժը, մարդկության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծողը։
Քաղաքականության մեջ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովուրդ» հոդվածին։ |
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ժողովուրդ հոդվածին
Ընթերցե՛ք «ժողովուրդ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 299)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան