Իլյա Մաքսիմով

ռուս ֆուտբոլիստ

Իլյա Վլադիմիրովիչ Մաքսիմով (ռուս.՝ Илья Владимирович Максимов, փետրվարի 2, 1987(1987-02-02)[1] կամ հոկտեմբերի 4, 1984(1984-10-04), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։

Իլյա Մաքսիմով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 2, 1987(1987-02-02)[1] (37 տարեկան) կամ հոկտեմբերի 4, 1984(1984-10-04) (39 տարեկան)
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբազատ գործակալ
Պատանեկան կարիերա
1993-1999Ռուսաստան Սորմովո[2]
1999-2001Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2001-2004Ռուսաստան Ակադեմիկա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-2010Ռուսաստան Զենիթ13 (0)
2008 Ռուսաստան Շիննիկ1 (0)
2008 Ռուսաստան Սպորտակադեմկլուբ18 (4)
2009 Ռուսաստան Խիմկի15 (1)
2010Ռուսաստան Նիժնի Նովգորոդ14 (6)
2011Ռուսաստան Կուբան14 (0)
2011-2012Ռուսաստան Վոլգա29 (6)
2013Ռուսաստան Կռիլյա Սովետով13 (5)
2013-2016Ռուսաստան Անժի65 (16)
2016-2018Ռուսաստան Արսենալ (Տուլա)23 (2)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (երիտ․)2 (0)
2011-2012Ռուսաստան Ռուսաստան Բ1 (0)
2016Ռուսաստան Ռուսաստան1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

Ակումբային

Ֆուտբոլով սկսվել է զբաղվել 6 տարեկանից Նիժնի Նովգորոդում, առաջին մարզիչը եղել է Անդրեյ Ռեուտովը։ Ապա շարունակել է կրթությունը մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային դպրոցում, ինչից հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ 2004 թվականին 17 տարեկանում ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Զենիթ» ակումբի հետ[3]։ 2004 թվականին մասնակցել է դիտումների ֆրանսիական «Թուլուզ» ակումբում[2]։

Իլյա Մաքսիմովը «Զենիթի» կազմում

Ռուսաստանի գավաթում առաջին խաղը թիմի հիմնական կազմում անցկացրել է 2005 թվականին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ 2006 թվականին։ 2007 թվականի՝ «Զենիթ» ակումբի համար հաղթական մրցաշրջանում Մաքսիմովը մասնակցել է 6 խաղի։

«Զենիթ» ակումբի երկրորդ կազմում 2004-2007 թվականներին մասնկցել է 47 խաղի, խփել 3 գոլ և դարձել Ռուսաստանի երկրորդ կազմերի առաջնության 2005 թվականի երրորդ մրցանակակիր։

2008 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Շիննիկ» ակումբ կես տարի ժամկետով։ Ապրիլի 16-ին Մաքսիմովը, որ անցկացրել է մեկ խաղ Ռուսաստանի առաջնությունում, ժամկետից շուտ լքել է Յարոսլավլի ակումբը․ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ[4]։ 2008 թվականի հուլիսին վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Սպորտակադեմկլուբ» ակումբ (Մոսկվա)։ 2009 թվականի հունվարի 16-ին վարձավճարով մեկ տարով տեղափոխվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբ[5]։

2010 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին դիվիզիոնի «Նիժնի Նովգորոդ» ակումբում, որն զբաղեցրել է երրորդ տեղը այդ առաջնությունում։

2011 թվականի հունվարին կնքել է եռամյա պայմանագիր «Կուբան» ակումբի հետ[6], որի կազմում իր նորամուտը կատարել է 2011 թվականի մարտի 13-ին՝ մասնակցելով առաջնության առաջին տուրի՝ «Ռուբին» ակումբի դեմ տնային խաղին[7]։ 2011 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Վոլգա» ակումբ։ 2013 թվականի փետրվարին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ (Սամարա)։

2013 թվականի օգոստոսից մինչև 2016 թվական խաղացել է «Անժի» ակումբում, իսկ մինչև 2018 թվական՝ Տուլայի «Արսենալ» ակումբ։ Հետագայում ստացել է ազատ գործակալի կարգավիճակ[8]։

Հավաքականում

Խաղացել է Ռուսաստանի պատանեկան (մինչև 19 տարեկանների) և երիտասարդական հավաքականներում։

2011 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվել է, որ Իլյան Ռուսաստանի երկրորդ հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի կողմից՝ մասնակցելու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղին օգոստոսի 10-ին[9]։ 2016 թվականի մարտի 11-ին ընդգրկվել է այն խաղացողների ցանկում, որոնք պետք է հրավիրվեին մարտին մասնակցելու հիմնական հավաքականի նախապատրաստմանը Լիտվայի (26 մարտի, Մոսկվա) ու Ֆրանսիայի (29 մարտի, Փարիզ) դեմ ընկերական խաղերին, որոնցից առաջինում կատարել է իր նորամուտը հավաքականում։

Ձեռքբերումներ

Ակումբային վիճակագրություն

2015 թվականի մարտի 18-ի դրությամբ

ԱկումբԼիգաՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրագավաթԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ԶենիթՊրեմիեր լիգա200500100010
200670110081
2007604021121
Ընդհանուր1306121212
  ՇիննիկՊրեմիեր Լիգա200810000010
Ընդհանուր10000010
  ՍպորտակադեմկլուբՊՖԼ20081840000184
Ընդհանուր1840000184
  ԽիմկիՊրեմիեր Լիգա20091510000151
Արդյունքը1510000151
Նիժնի Նովգորոդ ՊՖԼ20101460000146
Ընդհանուր1460000146
ԿուբանՊրեմիեր Լիգա2011/20121401000150
Ընդհանուր1401000150
ՎոլգաՊրեմիեր Լիգա2011/20121620000162
2012/131341000144
Ընդհանուր2961000306
Կռիլյա ՍովետովՊրեմիեր Լիգա2012/131040000104
2013/1441000041
Ընդհանուր1450000145
ԱնժիՊրեմիեր Լիգա2013/141200030150
ՖԱԼ2014/152272000247
Ընդհանուր3472030397
Ընդհանուր կարիերայում152291015116731

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Մաքսիմով» հոդվածին։