Ինդիրա Կաստրատովիչ

Ինդիրա Կաստրատովիչ, ծնյալ Յակուպովիչ (մակեդոներեն՝ Индира Кастратовиќ, հոկտեմբերի 2, 1970(1970-10-02), Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), հյուսիսմակեդոնյան ձեռնագնդորդուհի։ Համարվում է Հյուսիսային Մակեդոնիայի ձեռքի գնդակի պատմության մեջ լավագույն կին խաղացողներից մեկը[2] և լավագույն աջ կիսապաշտպաններց մեկը աշխարհում։

Ինդիրա Կաստրատովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Հյուսիսային Մակեդոնիա[1]
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 2, 1970(1970-10-02) (53 տարեկան)
Ծննդավայր՝Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Ակումբ՝ŽRK Vardar?

1997 թվականին ձեռքի գնդակի աշխարհի կանանց աաջնությունում դառնալով 71 գոլի հեղինակ՝ Ինդիրան Հյուսիսային Մակեդոնիայի կանանց ազգային հավաքականին օգնել է վերջնադյունքում գրավել 7-րդ տեղը[3], որը մարզական լուրջ նվաճում էր այն տարիներին։ Իր ողջ կարիերայի ընթացքում Ինդիրան հանդես է եկել Kometal Gjorče Petrov Skopje թիմում, եղել լավագույն խաղացողներից մեկը։ Այդ թիմի կազմում նա 2002 թվականին նվաճել է չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը՝ վճռորոշ խաղում դառնալով 10 գոլի հեղինակ, և, բացի այդ, երկու անգամ հասել է եզրափակիչ։ Ակտիվ սպորտը թողնելուց հետո զբաղվել է մարզչական աշխատանքով։

Մարզական նվաճումներ

Որպես խաղացող

  • Kometal Gjorce Petrov թիմի կազմում
    • Հյուսիսային Մակեդոնիայի ձեռքի գնդակի կանանց առաջին խմբի առաջնության չեմպիոն և գավաթի խաղարկության հաղթող․ 12-ական անգամ, 1995-2006 թվականներն
    • Եվրոպայի ձեքի գնդակի կանանց չեմպիոնների լիգայի հաղթող․ 1 անգամ, 2002 թ․
      • եզրափակիչ խաղի մասնակից․ 2000 և 2005 թթ․
    • Եվրոպայի ձեքի գնդակի կանանց չեմպիոնների գավաթակիր․ 1 անգամ, 2002 թ․
      • կիսաեզրափակիչ հանդիպման մասնակից․ 2004 թ․

Որպես մարզիչ

  • ZRK Vardar
    • Հյուսիսային Մակեդոնիայի ձեռքի գնդակի կանանց առաջին խմբի առաջնության չեմպիոն և գավաթի խաղարկության հաղթող․ 3-ական անգամ, 2013, 2014, 2015 թթ․

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ