Բանյա Լուկա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանյա Լուկա (այլ կիրառումներ)

Բանյա Լուկա (սերբ.՝ Бања Лука, Banja Luka), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում, Սերբիայի փաստացի մայրաքաղաքը 1995 թվականից։

Քաղաք
Բանյա Լուկա
բոս․՝ Бања Лука
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ՂեկավարՍլոբադան Գավրանովիչ
Հիմնադրված էփետրվարի 6, 1494 թ.
Մակերես1,232 կմ²
ԲԾՄ163±1 մետր
Բնակչություն150 997 մարդ (2013)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+387 (51)
Փոստային ինդեքս78000
Փոստային դասիչ78000
Պաշտոնական կայքbanjaluka.rs.ba
Բանյա Լուկա (Բոսնիա և Հերցեգովինա)##
Բանյա Լուկա (Բոսնիա և Հերցեգովինա)

1995 թվականի Դեյտոնյան համաձայնագրի և Փարիզի պայմանագրից հետո Սերբիայի Հանրապետության մայրաքաղաքը Պալե քաղաքից (Սարաևոյի սերբական մասը) տեղափոխվել է Բանյա Լուկա, որը սերբական Բոսնիայի խոշորագույն գործնական և տնտեսական կենտրոն է՝ 150 997 մարդ բնակչությամբ (2013 թվականի դրությամբ)։

Աշխարհագրություն

Բանյա Լուկան գտնվում է Վրբաս գետի երկու ափերին՝ Վրբանի գետի թափվելու վայրում։

Սերբիայի Հանրապետությունում Բանյա Լուկան միակ խոշոր քաղաքն է, որը համեմատաբար հեռու է հանրապետական սահմաններից։ Մինչև դրանցից յուրաքանչյուրը հեռավորությունը կազմում է 30 կմ, ինչը ստեղծում է լրացուցիչ առավելություններ տարածաշրջանում անկայուն իրավիճակի պայմաններում։Բանյա Լուկայի աշխարհագրական դիրքի առավելություններին կարելի է դասել այն, որ քաղաքը զբաղեցնում է կենտրոնական դիրք բալկանյան երեք մայրաքաղաքների եռանկյան մեջ՝ Բելգրադից քաղաքը գտնվում է 320 կմ, Զագրեբից՝ 200 կմ և Սարաևոյից՝ 240 կմ հեռավորության վրա։

Քաղաքի կենտրոնից 4 կմ դեպի հարավ գտնվում է Բյելյավինա լեռը, որը Բանյա Լուկա քաղաքի և արվարձանների բնակիչների հանգստի սիրված վայրն է։

Պատմություն

Բանյա Լուկան հնագույն պատմություն ունեցող քաղաք է։ Այդպիսի անվանումով բնակավայրի մասին առաջին գրավոր հիշատակումը տարեգրական աղբյուրներում հանդիպում է 15-րդ դարի վերջին։ 1995 թվականին քաղաքը պաշտոնապես նշել է 500-ամյակը։ Առաջին չորս դարերը Բանյա Լուկա բնակավայրը գտնվել է թուրքական տիրապետության տակ։ Այդ ժամանակ քաղաքը դարձել է շրջակա բոսնիական տարածքների վարչական կենտրոնը։ Բոսնիա և Հերցեգովինայի Ավստրո-Հունգարիայի կողմից օկուպացումը 1878 թվականին հանգեցրել է քաղաքի բուռն տնտեսական զարգացմանը։ 1908 թվականին քաղաքը Բոսնիա և Հերցեգովինայի հետ միասին մտել է Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ։ 1918 թվականից եղել է ապագա Հարավսլավիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Խորվաթիայի անկախ պետության կազմում։

Քաղաքն ավերվել է 1969 թվականին ավերիչ երկրաշարժի արդյունքում, սակայն ՀՍՖՀ իշխանություններին հաջողվեց ոչ միայն ամբողջությամբ վերականգնել հին Բանյա Լուկան, այլ նաև կառուցել նոր բնակելի և արդյունաբերական թաղամասեր։

1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի ժամանակ Բանյա Լուկան ուղղակիորեն չի գտնվել ռազմական գործողությունների կենտրոնում և չի տուժել, ինչպես նախկին Հարավսլավիայի բազմաթիվ այլ քաղաքները։ Հիմնականում այդ պատճառով քաղաքն ընտրվել է որպես բնակավայր Խորվաթիայից, Բոսնիայի և Հերցեգովիայի կենտրոնական և հարավային տարածաշրջաններից եկած սերբական փախստականների համար։ Նրանք զբաղեցրեցին քաղաքը լքած բոսնիացիների և խորվաթների բնակելի տները և աշխատատեղերը։

Կլիմա

Բանյա Լուկայի կլիման խոնավ ցամաքային է, ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է՝ 21,3 °C, իսկ ամենացուրտ ամիսը հունվարն է՝ 0,8 °C:Տեղումների տարեկան քանակը կազմում է մոտ 988 մմ։ Տարվա ընթացքում դիտվում է 143 անձրևային օր։ Քաղաքի լայնության շնորհիվ Բանյա Լուկայում ձյուն տեղում է ամեն տարի։ Ուժեղ քամիները ներթափանցում են հյուսիսից և հյուսիս-արևելքից։ Երբեմն հարավային քամիներն, որոնք բերում են տաք եղանակ, նույնպես գերիշխող են լինում։

Բանյա Լուկաի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)20.0
(68)
22.4
(72.3)
27.4
(81.3)
29.4
(84.9)
35.6
(96.1)
39.2
(102.6)
40.8
(105.4)
41.4
(106.5)
35.2
(95.4)
30.6
(87.1)
25.0
(77)
21.6
(70.9)
41.4
(106.5)
Միջին բարձր °C (°F)3.7
(38.7)
6.8
(44.2)
12.0
(53.6)
17.2
(63)
22.0
(71.6)
25.0
(77)
27.2
(81)
26.9
(80.4)
23.3
(73.9)
17.4
(63.3)
10.8
(51.4)
5.2
(41.4)
16.5
(61.7)
Միջին ցածր °C (°F)−4.6
(23.7)
−2.3
(27.9)
0.7
(33.3)
4.7
(40.5)
9.0
(48.2)
12.4
(54.3)
13.7
(56.7)
13.3
(55.9)
10.1
(50.2)
5.7
(42.3)
1.6
(34.9)
−2.6
(27.3)
5.1
(41.2)
Ռեկորդային ցածր °C (°F)−22.8
(−9)
−27.4
(−17.3)
−15.3
(4.5)
−5.0
(23)
−1.2
(29.8)
2.2
(36)
7.5
(45.5)
4.6
(40.3)
0.6
(33.1)
−3.4
(25.9)
−10.0
(14)
−16.0
(3.2)
−27.4
(−17.3)
Տեղումներ մմ (դյույմ)69
(2.72)
63
(2.48)
79
(3.11)
87
(3.43)
98
(3.86)
111
(4.37)
95
(3.74)
93
(3.66)
82
(3.23)
74
(2.91)
91
(3.58)
86
(3.39)
1028
(40,47)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)151414141514111110111315157
% խոնավություն83777570706966667379848575
Միջին ամսական արևային ժամ547112515820622227223818613370461781
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[1]
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (extremes, humidity and sun)[2][3][Ն 1]

Բնակչություն

2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության թիվը կազմում էր 150 997 մարդ, համայնքները՝ 199 191 մարդ[4]։

Հարավսլավիայի փլուզումից առաջ, Բանյա Լուկան եղել է երկրի 10-րդ խոշոր քաղաքը և երկրորդ (Սարաևոյից հետո) քաղաքային կենտրոնը Բոսնիա և Հերցեգովինայում։ 1991 թվականի մարդահամարի տվյալներով Բանյա Լուկայում բնակվում էր մոտ 150 հազար մարդ[5]։ Բնակիչների կեսը (49 %) սերբեր էին։ Խորվաթները և բոսնիացիները կազմում էին բնակչության 19 և 11 %-ը, իսկ 16 %-ը՝ հարավսլավացիները։ Այժմ գրեթե ամբողջ բնակչությունը ներկայացված է սերբերով, ընդ որում քաղաքացիների 1/3-րդը փախստականներ են և հարկադրված տեղահանվածները։

Ազգային կազմը (1991 թվական)

1991 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի ազգային կազմը բաղկացած էր՝

  • սերբեր - 70 155 (49,03 %)
  • մուսուլմաններ - 27 689 (19,35 %)
  • խորվաթներ - 15 700 (10,97 %)
  • հարավսլավացիներ - 22 645 (15,82 %)
  • մնացյալներ, չկողմնորոշվածներ և անհայտներ - 6890 (4,81 %)

Ընդհանուր՝ 143 079

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Նշումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանյա Լուկա» հոդվածին։