Իննա Բարսովա

Իննա Ալեքսեևնա Բարսովա (ռուս.՝ Инна Алексеевна Барсова, սեպտեմբերի 10, 1927(1927-09-10)[1], Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր։ ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1994), ՌԴ կոմպոզիտորների միության անդամ[3]։

Իննա Բարսովա
Ծնվել էսեպտեմբերի 10, 1927(1927-09-10)[1] (96 տարեկան)
Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտություներաժշտագետ և երաժշտության ուսուցիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի կոնսերվատորիա
Գործունեության ոլորտԵրաժշտագիտություն[2], Երաժշտության պատմություն[2], երաժշտության տեսություն[2] և Երաժշտական կրթություն[2]
Ալմա մատերՄոսկվայի կոնսերվատորիա
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն, անգլերեն[2] և գերմաներեն[2]
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

Իննա Բարսովան ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 10-ին[4] Սմոլենսկում, դաշնամուրային վարպետ Ա. Բարսովի ընտանիքում[3]։ Յոթ տարեկանից սովորել է դաշնամուր նվագել Լ. Ստանչինսկայայի՝ Ալեքսեյ Ստանչինսկու քրոջ մոտ։ 1937 թվականից սովորել է Մոսկվայի կոնսերվատորիային առընթեր Կենտրոնական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում նախ Մ. Գեխտմանի, ապա Է. Վիլյանսկայայի մոտ։ Միաժամանակ սովորել է կոմպոզիցիա Ս. Բիրյուկովի մոտ[3]։

1943 թվականին՝ տարհանումից վերադառնալուց հետո, Իննա Բարսովան ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիայի առընթեր երաժշտական ուսումնարան, որտեղ դաշնամուր է սովորել Ն. Ֆիշմանի, ապա Վ. Նաթանսոնի մոտ, ներդաշնակագիտություն՝ Իգոր Սպոսոբինի, կոմպոզիցիա՝ Եվգենի Մեսների մոտ[3]։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի տեսաբանական-կոմպոզիտորական ֆակուլտետը, որտեղ տեսության դասարանում սովորել էր Ի. Սպոսոբինի մոտ, 1954 թվականին նրա մոտ էլ ավարտել է ասպիրանտուրան[3]։

1953 թվականին Իննա Բարսովան սկսել է աշխատել Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ սկզբում դասավանդել է գործիքավորման ամբիոնում։ 1969 թվականին սկսել է վարել հատուկ դասարան տեսաբանական-կոմպոզիտորական ֆակուլտետի գործիքավորման ամբիոնում (ներկայում՝ պատմական-տեսաբանական ֆակուլտետ), դասավանդել է նաև արտասահմանյան երաժշտության պատմության և ռուսական երաժշտության պատմության ամբիոններում, 1998 թվականին սկսել է աշխատել երաժշտության տեսության ամբիոնում (գործիքավորման և պարտիտուրների ընթերցման բաժին), 1981 թվականին դարձել է պրոֆեսոր։ 1979-1991 թվականներին եղել է Գորկիի Մ. Ի. Գլինկայի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1995-1998 թվականներին՝ Մինսկի կոնսերվատորիայում[3]։

Անձնական կյանք

Ամուսինը՝ Սերգեյ Օշրերով, բանասեր, թարգմանիչ։

Գիտական գործունեություն

Իննա Բարսովան հիմնականում մասնագիտացել է արևմտաեվրոպական երաժշտության ուսումնասիրության մեջ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ նվիրված են մասնավորապես Գուստավ Մալերին։ Իննա Բարսովան Գուստավ Մալերի միջազգային միության անդամ է[3]։ Բարսովան հեղինակել է նաև բազմաթիվ հոդվածներ «The New Grove Dictionary of Music and Musicians»-ի (1980, 2001) համար[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ