Ինչոն
Ինչոն (հանգըլ՝ 인천광역시, հանջա՝ 仁川廣域市, հնացած՝ Չեմուկփո (հանգըլ՝ 제물포시, հանջա՝ 濟物浦市), քաղաք և նավահանգիստ Կորեական թերակղզում՝ Հարավային Կորեայում։ Դեղին ծովի Կահվանման ծոցում Սեուլի նախանավահանգիստն է։ Սեուլից և Բուսանից հետո բնակչության թվաքանակով Հարավային Կորեայի երրորդ քաղաքն է։
Քաղաք-մետրոպոլիտ | |||||
---|---|---|---|---|---|
Ինչոն | |||||
인천광역시 仁川廣域市 | |||||
| |||||
Երկիր | Հարավային Կորեա | ||||
Ներքին բաժանում | 8 կու, 2 կուն | ||||
Գլուխ | Սոնգ Յոնգիլ | ||||
Հիմնադրված է | 1883 թ. | ||||
Մակերես | 964,53 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | կորեերեն | ||||
Խոսվող լեզուներ | կորեերեն | ||||
Բնակչություն | ▲2 993 492 մարդ (2023)[1] | ||||
Խտություն | 2689 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | կորեացիներ | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +82 32 | ||||
Պաշտոնական կայք | incheon.go.kr/inpia/en/index.html | ||||
Ինչոնը համարվում է երկրի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկն է, քանի որ քաղաքում է գտնվում թերակղզու արևմտյան ափի ամենամեծ նավահանգիստը և երկրի ամենախոշոր Ինչոն օդանավակայանը։
Հանգանի գետաբերանին հարմար տեղադրության արդյունքում Ինչոնի նավահանգիստը Բուսանի նավահանգստից հետո մեծությամբ երկրորդը դարձավ։
Նավահանգիստը հիմնադրվել է 1883 թվականին «Չեմուլփո» անվամբ և ունեցել է ընդամենը 4700 բնակիչ։ Այժմ սա դինամիկ զարգացող քաղաք է, որի բնակչությունը ավելի քան 2.5 մլն․ է։ Ինչոնը նաև ունի ազատ առևտրի գոտու կարգավիճակ, որով գրավում է օտար ներդրողների ուշադրությունը։ Կորեայում այդպիսի կարգավիճակ ընդամենը երկու քաղաք ունի․ մյուսը Բուսանն է։
Ինչոնը հաճախ անվանում են «Կորեայի մայրաքաղաքի դարպասներ» և դիտվում է որպես Մեծ Սեուլի մի մաս։ Սեուլի և Ինչոնի մետրոպոլիտենները կապված են միմյանց հետ։ Սակայն Ինչոնը անկախ վարչատարածքային միավոր է և Կորեայի կարևորագույն քաղաքներից մեկը։
Պատմություն
Քաղաքի վայրում մարդու բնակեցումը վերագրվում է նեոլիթյան դարաշրջանին։ 4-րդ դարի վերջում և ամբողջ միջնադարում Կորեայի կարևորագույն առևտրական կենտրոններից մեկն էր։ Կորեայի առաջին նավահանգիստներից մեկն է, որը նախատեսված է օտարերկրյա առևտրի համար։
Ինչոնը մինչև 1981 թվականի հուլիսի 1-ին ուղիղ ենթակայության քաղաք կարգավիճակ ստանալը Գյոնգի նահանգի մաս էր կազմում։
Վարչական բաժանում
Ինչոնը բաժանված է 8 շրջանի («կու») և 2 գավառի («կուն»)․
- Բուփյոնգ շրջան • (부평구; 富平區)
- Դոնգ շրջան • (동구; 東區)
- Գյեյանգ շրջան • (계양구; 桂陽區)
- Ջունգ շրջան • (중구; 中區)
- Նամ շրջան • (남구; 南區)
- Նամդոնգ շրջան • (남동구; 南洞區)
- Սո նահանգ • (서구; 西區)
- Յոնսու շրջան • (연수구; 延壽區)
- Գանգհվա շրջան • (강화군; 江華郡)
- Օնգջին շրջան • (옹진군; 甕津郡)
Կլիմա
Ինչոն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 1.7 (35.1) | 4.4 (39.9) | 9.6 (49.3) | 16.1 (61) | 21.3 (70.3) | 25.4 (77.7) | 27.6 (81.7) | 29.0 (84.2) | 25.5 (77.9) | 19.7 (67.5) | 11.8 (53.2) | 4.7 (40.5) | 16.4 (61.5) |
Միջին օրական °C (°F) | −2.1 (28.2) | 0.3 (32.5) | 5.1 (41.2) | 11.3 (52.3) | 16.4 (61.5) | 20.9 (69.6) | 24.0 (75.2) | 25.2 (77.4) | 21.1 (70) | 15.0 (59) | 7.6 (45.7) | 0.9 (33.6) | 12.1 (53.8) |
Միջին ցածր °C (°F) | −5.4 (22.3) | −3.1 (26.4) | 1.7 (35.1) | 7.6 (45.7) | 12.8 (55) | 17.6 (63.7) | 21.5 (70.7) | 22.4 (72.3) | 17.5 (63.5) | 11.0 (51.8) | 3.9 (39) | −2.6 (27.3) | 8.7 (47.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 20.6 (0.811) | 20.8 (0.819) | 40.5 (1.594) | 57.7 (2.272) | 100.3 (3.949) | 112.0 (4.409) | 319.6 (12.583) | 285.8 (11.252) | 153.5 (6.043) | 53.4 (2.102) | 51.0 (2.008) | 19.3 (0.76) | 1234,4 (48,598) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 6.6 | 5.3 | 6.7 | 7.3 | 8.7 | 9.7 | 14.9 | 12.5 | 8.2 | 6.2 | 8.5 | 7.3 | 101.9 |
% խոնավություն | 61.5 | 61.8 | 63.4 | 64.1 | 70.3 | 74.8 | 82.2 | 79.1 | 73.1 | 67.3 | 63.9 | 62.0 | 68.6 |
Միջին ամսական արևային ժամ | 178.0 | 181.5 | 204.9 | 219.4 | 231.4 | 203.4 | 156.8 | 191.0 | 197.6 | 211.2 | 168.6 | 171.0 | 2314,9 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինչոն» հոդվածին։ |