Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ

Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ (ֆր.՝ The Institut de la Francophonie pour l'Informatique (IFI)), ինֆորմատիկայի բնագավառում մագիստրոսի աստիճան շնորհող ուսումնական հաստատություն Վիետնամում։

Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1995
Երկիր Վիետնամ
ՏեղագրությունՀանոյ
Կայքifi.auf.org
Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ (Վիետնամ)##
Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ (Վիետնամ)
Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ, Վիետնամ

Վիետնամի կառավարության պահանջով ստեղծվել և ֆինանսավորվել է 1995 թվականին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության կողմից Վիետնամում բարձր մակարդակի ինժեներների և ինֆորմատիկայի բնագավառի դասախոսների վերապատրաստման համար։ Ծրագիրը ֆինանսավորող երկրներն ու տարածաշրջաններն են` Վալոնիա, Բելգիա, Քվեբեկ, Կանադա, Ֆրանսիա, ֆրանսախոս Շվեյցարիա և Լյուքսեմբուրգ։

Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտը ուսանողներ է հավաքագրում Վիետնամից և այլ ֆրանսախոս երկրներից։ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ համալսարանի (ինչպիսիք են Télécom ParisTech, Լյովենի կաթոլիկ համալսարան, Մոնրեալում Քվեբեկի համալսարան և այլն) դասախոսները դասավանդում են նաև Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտում։ Բոլոր դասախոսությունները ֆրանսերենով են։

Սովորաբար, ավարտական պրակտիկան անցկացվում է արտասահմանում (Եվրոպա կամ Կանադա) արդյունաբերական ոլորտներում, համալսարաններում կամ հետազոտական լաբորատորիաներում։ Հետազոտական պրակտիկան հաճախ դեպի դոկտորական կամրջի դեր է խաղում։ Արդյունաբերական պրակտիկաներն իրականացվում են ծրագրային ապահովման զարգացման նախագծային առաջնորդի պրոֆիլ փնտրող կազմակերպությունները։

Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտը Վիետնամում համարվում է ինֆորմատիկայի լավագույն համալսարաններից մեկը։ Ուսանողների մոտ մեկ երրորդը շարունակում է հետբուհական կրթությունը արտասահմանյան բուհերում, շատերը դառնում են Վիետնամում ծրագրային ընկերությունների մասնագետներ կամ ընկերությունների հիմնադիրներ։

Հիմնադրում և զարգացում

  • 1997 թվականին հիմնադրվել է որպես Ինֆորմատիկայի ֆրանկոֆոն ինստիտուտ
  • 2006 թվականին հիմնադրվել է Հանոյի ֆրանսիական համալսարանի կենտրոնը
  • 2014 թվականին Ֆրանսիական լեզվի ինստիտուտը միավորվել է Հանոյի ֆրանսիական համալսարանի կենտրոնին և անվանափոխվել Ֆրանկոֆոնիայի միջազգային ինստիտուտի[1]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ