Իշխան (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխան (այլ կիրառումներ)

Իշխան, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն իշխան բառից։ Համազոր անձնանուններն են հայերեն՝ Թագվոր, Արքա, արաբերեն՝ Մելիք, պարսկերեն՝ Խոսրով, հունարեն՝ Վասիլ։ Սկսել է գործածվել 9-րդ դարից։ Փաղաքշական ձևերն են Իշխանիկ և Իշխանակ։ Մեկ անգամ գործածվել է որպես իգական անուն[1]։

Իշխան
Իշխան
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԻշխանիկ, Իշխանակ
Կապված հոդվածներ«Իշխան» սկսվող էջեր

Գործածություններ

  • Իշխանակ, որդի Գրիգոր պատրիկ Բագրատունու, քեռորդի Աշոտ իշխան Արծրունու, ում հետ միասին՝ Նկան բերդի գրավումից հետո, Բուղայի ձեռքով գերի քշվեց Բաղդադ։ Մաղրիպցոց արշավանքի ժամանակ մեծ քաջություններ գործեց և որպես պարգև՝ գերությունից արձակվելով՝ 858 թվականին վերադարձավ Վասպուրական[2]։
  • Իշխան-Սևադա, որդի Գրիգորի և թոռն Սահակ-Սևադայի, ով Աշոտ Բ Երկաթի (915-930) աներն էր[3]։
  • Իշխանիկ, աղվան իշխան, Ատրներսեհ Բ թագավորի որդին էր և Համամ թագավորի թոռը (դստեր որդին)։ Գազիկ կաթողիկոսի հետ միացած ապստամբել էր Հայոց կաթողիկոսի դեմ[4]։
  • Իշխանիկ, հայ թագավոր Կախեթի (10-րդ դար)[5]։
  • Իշխան, կրտսեր որդի Խուլ Խաչիկ իշխանի Վասպուրականի, ով 1041 թվականին սպանվեց թուրքերի դեմ պատերազմում[6]։
  • Իշխան, Արջքթոնք ցեղից, ուզելով խլել Ուռհայի դքսությունը, Սմբատին մատնեց Փիլառտոսի ձեռքը, սակայն 1083 թվականին սպանվեց վերջինիս ձեռքով[7]։
  • Իշխան, որի որդին է Հասան, թոռը Գրիգոր և վերջինիս թոռն էլ Ամիր-Հասան։ Գրիգորը 1201 թվականին մի գյուղ է նվիրել Հոռոմոսի վանքին[8][9][10]։
  • Իշխան, տիկին, ստացող ձեռագրի 1222 թվականից հետո[11]։
  • Իշխան, որդի քրդի, հևջուբ Գրիգորի հետ միասին օրենք են սահմանել, որ Հոռոմոսի վանքում կաշառքով վանահայր չդրվի։ Օրենքն արձանագրել են Հոռոմոսի վանքում 1228 թվականին և անեծքներով հաստատել։ Նույն անձինքն արգելք են դրել նաև վանքում աղանձ աղալու դեմ[12]։
  • Իշխան, ում կինն է Խուրիշահը։ Իշխանը Թեզանո շամբը նվիրել է Խեդենիկին, վերջինս էլ՝ 1245 թվականին Հոռոմոսի վանքին[13]։
  • Իշխան, հոգևոր հայր Կիվրիոնի, ով 1311 թվականին ընդօրինակեց Շնորհալու «Մեկնութիւն բարձրացուցէքի»[14]։

Ծանոթագրություններ