Իվակի

Իվակի (ճապ.՝ いわき市 Iwaki-shi), քաղաք Ճապոնիայում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։

Բնակավայր
Իվակի
ճապ.՝ いわき市
ԴրոշԶինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1966 թ.
Մակերես1232,26 կմ²
Բնակչություն336 111 մարդ (մարտի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային դասիչ970-8686
Պաշտոնական կայքcity.iwaki.lg.jp(ճապոներեն)
Իվակի (Ճապոնիա)##
Իվակի (Ճապոնիա)

2018 թվականի ապրիլի 1-ի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 343 258 մարդ[2], իսկ բնակչության խտությունը՝ 280 մարդ/կմ2։ Քաղաքը զբաղեցնում է 1 232,02 կմ2 տարածք[3]։ 2010 թվականին համարվում էր տարածքով ամենամեծ քաղաքը պրեֆեկտուրայում և տասներորդը Ճապոնիայում։

Իվակին համարվում է կենտրոնական քաղաք։ Այն հիմնադրվել է 1966 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 14 փոքր մունիցիպալիտետների միավորման հետևանքով։ Ամեն տարի հոկտեմբերի 6-ից 8-ը այստեղ անցկացվում է «Տաիրա Տանաբատա» փառատոնը[4]։

Աշխարհագրություն

Իվակին գտնվում է Տոհոկու շրջանի հարավարևելյան մասում՝ Իբարակի պրեֆեկտուրայի հետ սահմանին։ Քաղաքը զբաղեցնում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի տարածքի մոտ 8,9 տոկոսը։

Հարևան բնակավայրեր

  • Ֆուկուսիմա պրեֆեկտուրա
    • Կավաուցի
    • Նարահա
    • Հիրոնո
    • Տամուրա
    • Օնո
    • Հիրատա
    • Ֆուրուդոնո
  • Իբարակի պրեֆեկտուրա
    • Կիտաիբարակի

Կլիմա

Իվակի քաղաքը գտնվում է չափավոր կլիմայական գոտում։ Այստեղ տարեկան միջին ջերմաստիճանը կաղմում է 13.1 °C (55.6 °F), իսկ տարեկան տեղումների քանակը՝ 1,383.0 մմ։ Ամենաբարձր գրանցված ջերմաստիճանը 37.7 °C (99.9 °F) է, իսկ ամենացածրը՝ -10.7 °C (12.7 °F)[5]։

Օնահամա, Իվակի, Ֆուկուսիմաի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)8.1
(46.6)
8.0
(46.4)
10.3
(50.5)
15.1
(59.2)
18.9
(66)
21.5
(70.7)
24.6
(76.3)
27.3
(81.1)
24.5
(76.1)
19.9
(67.8)
15.4
(59.7)
10.8
(51.4)
17.03
(62.65)
Միջին օրական °C (°F)3.1
(37.6)
3.3
(37.9)
5.8
(42.4)
10.8
(51.4)
15.1
(59.2)
18.2
(64.8)
21.5
(70.7)
23.9
(75)
20.9
(69.6)
15.6
(60.1)
10.5
(50.9)
5.7
(42.3)
12.87
(55.16)
Միջին ցածր °C (°F)−1.5
(29.3)
−1.0
(30.2)
1.4
(34.5)
6.4
(43.5)
11.3
(52.3)
15.4
(59.7)
19.1
(66.4)
21.1
(70)
17.8
(64)
11.4
(52.5)
5.6
(42.1)
0.7
(33.3)
8.98
(48.15)
Տեղումներ մմ (դյույմ)45.0
(1.772)
62.1
(2.445)
102.8
(4.047)
128.2
(5.047)
146.1
(5.752)
156.5
(6.161)
113.0
(4.449)
137.5
(5.413)
175.4
(6.906)
162.3
(6.39)
87.6
(3.449)
40.3
(1.587)
1356,8
(53,418)
Ձյան տեղումներ սմ (դյույմ)4
(1.6)
8
(3.1)
3
(1.2)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.4)
16
(6.3)
% խոնավություն60606371778487858175706473.1
Միջին ամսական արևային ժամ188.3169.8191.3184.0201.0144.0147.6192.9130.3152.0156.6177.12034,9
աղբյուր: NOAA (1961-1990)[6]

Բնակչություն

Քաղաքի բնակչությունը ներկայացված է աղյուսակում[7]։

ՏարեթիվԲնակչություն
1970327,164
1980342,074
1990355,812
2000360,138
2010342,249

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվակի» հոդվածին։