Իվանա Բակերո

Իվանա Բակերո Մասիաս (իսպ.՝ Ivana Baquero Macias, հունիսի 11, 1994(1994-06-11)[1], Բարսելոնա[2]), կատալոնացի դերասանուհի, առավել հայտնի է Ֆավնի լաբիրինթոսը ֆիլմում Օֆելյայի դերով։

Իվանա Բակերո
իսպ.՝ Ivana Baquero
Ծնվել էհունիսի 11, 1994(1994-06-11)[1] (29 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա[2]
ԿրթությունAmerican School of Barcelona?
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Պարգևներ և մրցանակներ
ivanabaquero.com

Կենսագրություն

Իվանա Բակերոն ավարտել է Բարսելոնայի ամերիկյան դպրոցը, որտեղ խորացված ուսումնասիրել է անգլերեն, որը նրա երրորդ լեզուն է իսպաներենից և կատալաներենից հետո։ Երբ նա 11 տարեկան էր, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն ընտրել է նրան «Ֆավնի լաբիրինթոսը» Օֆելիայի դերի համար։ Այս դերի համար Իվանան ստացել է հինգ կինոմրցանակ և արժանացել քննադատների դրական կարծիքներին[4][5]։

Գործունեություն

Իվանա Բակերոն մինչև «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմում նկարահանվելը, խաղացել է մի քանի փոքր դերեր։ Ամենամեծ դերը եղել է «Փխրունը» (2005 թ.) ֆիլմում, որտեղ նա նկարահանվել է Քալիստա Ֆլոքհարթի և Ռիչարդ Ռոքսբուրգի հետ։

Բակերոն «Ֆավնի լաբիրինթոսը» ֆիլմում նկարահանվելու համար ընտրվել է մոտավորապես 1000 երեխաներից։ Գիլյերմո դել Տորոն ասել է, որ երբ տեսել է Իվանայի գանգուր մազերը, հասկացել է, որ նա կատարյալ է դերի համար։ Նախնական սցենարի համաձայն, Օֆելյան պետք է լիներ 8 տարեկան, բայց սցենարը հատուկ կրկին գրվեց Բակերոյի համար, ով այդ ժամանակ 11 տարեկան էր։

«Անարխիստի կինը» (2008 թ.) Բակերոյի հաջորդ ֆիլմն է։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Իվանան մարմնավորել է 15-ամյա Պալոմային (երկրորդական դեր)։

Պարգևներ

  • 2007` Գոյա մրցանակ - Կանացի դերասանական լավագույն դեբյուտ
  • 2007` Սատուրն մրցանակ - Լավագույն երիտասարդ դերասան կամ դերասանուհի
  • 2007` Turia մրցանակ - Կանացի դերասանական լավագույն դեբյուտ
  • 2007` Premio ACE - Կանացի դերասանական լավագույն դեբյուտ
  • 2007` Imagen Awards - Լավագույն կանացի դեր

Ֆիլմագրություն

ՏարեթիվՖիլմՖիլմԴեր
2004ՌոմանսանտաRomasantaԱննա
2004ՌոտվեյլերRottweilerԷսպերանսա
2005ՓխրունFrágilesՄենդի
2005Մարիա և ԱսուMaria y AssouՆիկոլ
20056 ֆիլմ, որոնք թույլ չեն տալիս քննել ամանորյա պատմությունPelículas para no dormir: Cuento de navidadՄոնի
2006Ֆավնի լաբիրինթոսըEl laberinto del faunoՕֆելյա
2008Անարխիստի կինըThe Anarchist’s WifeՊալոման 15 տարեկանում
2009ԱնիծվածըThe New DaughterԼուիզա Ջեյմս
2010AbsènciaԼենա
2011The Red VirginԽիլդեգարտ Ռոդրիգես
2013Պանդայի աչքերAnother MeԿայլի
2014El club de los incomprendidosՄերի Ռեյես
2015GeloԿատարինա / Ջոանա
2016-2017Շաննարայի քրոնիկներըThe Shannara ChroniclesԷրետրիա (11 դրվագ)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանա Բակերո» հոդվածին։