Իվետ Շովիրե

Իվետ Շովիրե (ֆր.՝ Yvette Chauviré), (ապրիլի 22, 1917(1917-04-22)[1][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1][4][5] - հոկտեմբերի 19, 2016(2016-10-19)[6][1][2][…], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ[6][1][3][…]), բալետի ֆրանսիացի պարուհի, բալետային արվեստի ուսուցիչ, համաշխարհային բալետի ամենավառ աստղերից մեկը[7]։ 1964 թվականին արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի[8]։

Իվետ Շովիրե
ֆր.՝ Yvette Chauviré
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1917(1917-04-22)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[1][4][5]
Մահացել էհոկտեմբերի 19, 2016(2016-10-19)[6][1][2][…] (99 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 15-րդ շրջան, Փարիզ[6][1][3][…]
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Chauviré
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբալետի պարող և պարուսույց
Պարգևներ և
մրցանակներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր և Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ
 Yvette Chauviré Վիքիպահեստում

Կենսագրություն

Իվետ Շովիրեն[9] ծնվել է 1917 թվականի ապրիլի 22-ին Փարիզում։ Բալետով զբաղվել է 10 տարեկանից՝ հաճախելով «Գրանդ» օպերային կից դպրոցը (1927-1931 թթ.)[10]: Սովորել է Բ. Կնյազևի և Վ. Գզովսկու մետ։ 13 տարեկանից հայտնվում է մասնագետների ուշադրության կենտրոնում։ Արդեն 1941 թվականից Շովիրեն դառնում է «Գրանդ» օպերայի առաջատար պարուհին[11] :

Կարիերա

Սկսած 1963 թվականից Շովիրեն հանդես է գալիս նաև բալետային այլ հեղինակավոր խմբերի կազմում, այդ թվում՝ Փարիզի «Ելիսեյան դաշտերի թատրոնի» և Միլանի «Լա Սկալայի»։ Այս տարիներին նա արդեն համաշխարհային բալետի ամենահայտնի ու պահանջված աստղերից էր։ «Գրանդ» օպերայի բեմում Շովիրեի վերջին ելույթը կայացել է 1972 թվականին։ Նույն թվականին Ֆրանսիայում ստեղծվել է «Իվետ Շովիրեի անվան մրցանակը։ Կարիերայի ավարտից հետո Շովիրեն դասավանդում էր «Գրանդ» օպերային կից դպրոցում։

Շովիրեն հատկապես փայլել է Ա. Ադանի «Ժիզել», Բ. Բարտոլինի՝ Չայկովսկու երաժշտության հիման վրա ստեղծված «Ռոմեո և Ջուլիետ» բալետներում։ Նա բազմիցս հանդես է եկել համաշխարհային բալետի լեգենդար ներկայացուցիչներից մեկի՝ Ռուդոլֆ Նուրիևի հետ։ Վերջինս Իվետին «լեգենդ» էր անվանում։

Շովիրեն նաև բեմադրիչ էր. նա «Լա Սկալայում» բեմադրել է «Ժիզելը», «Ռոմեո և Ջուլիետը» և այլ բալետներ։ Տաղանդավոր պարուհին նկարահանվում էր նաև ֆիլմերում։ 1997 թվականին հրատարակում է իր ինքնակենսագրությունը։

Հրատարակված աշխատություններ

  • Je suis ballerine (1960)[12]

Պարգևներ

Պատվավոր Լեգեոնի շքանշան

Արտաքին հղումներ

Marie-Claude Pietragalla & Yvette Chauviré: Les Deux Pigeons YouTube video; retrieved 22 January 2016.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետ Շովիրե» հոդվածին։