Իրավաբանական անձ
(Վերահղված է Իրավաբանական անձինքից)
Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Բացի քրեական իրավունքից մյուս բոլոր իրավունքի ճյուղերում իրավաբանական անձինք համարվում են իրավունքի սուբյեկտներ։
Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝
- Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն)
- Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)
Իրավաբանական անձ անհրաժեշտ հատկանիշներն են։
- Սեփականության իրավունքով ունի գույք.
- Իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
- Իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ։
Աղբյուրներ
- Տարիել Բարսեղյան, «Քաղաքացիական իրավունք» 2004 թ, հատոր 1, 102-րդ էջ
- Ոչ առևտրային կազմակերպությունների մասին․ https://personallawyer.am/hy/company/article?url=register_an_NGO(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 427)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ