Իրվինգ Ջոն Գուդ

Իրվինգ Ջոն Գուդ (անգլ.՝ Irving John Good; I. J. Good; Jack Good, դեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 5, 2009(2009-04-05)[4][1][2][…], Radford, Վիրջինիա, ԱՄՆ[1]), բրիտանացի մաթեմատիկոս, ով աշխատել է որպես գաղտնագիր Բլեթչլի պարկում։ Նրա գործընկերը եղել է Ալան Թյուրինգը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գուդը շարունակել է աշխատել Թյուրինգի հետ՝ համակարգիչների դիզայնի և Բայեսովի վիճակագրության վրա։

Իրվինգ Ջոն Գուդ
անգլ.՝ Irving John Good
Ծնվել էդեկտեմբերի 9, 1916(1916-12-09)[1][2][3]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 5, 2009(2009-04-05)[4][1][2][…] (92 տարեկան)
Radford, Վիրջինիա, ԱՄՆ[1]
ԳերեզմանSunset Cemetery[5]
Բնակության վայր(եր)Լոնդոն և Վիրջինիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմաթեմատիկոս, գաղտնագիր, համակարգչային գիտնական, փիլիսոփա, վիճակագրագետ, համալսարանի դասախոս և արհեստական ինտելեկտի ուսումնասիրող
Հաստատություն(ներ)Բլեթչլի Փարկ[6], Կառավարական կապի կենտրոն[6], Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտ[6], Մանչեսթերի համալսարան[6], Admiralty Research Laboratory?[6], Institute for Defense Analyses?[6] և Երրորդության քոլեջ[6]
Գործունեության ոլորտՎիճակագրություն, գաղտնագրություն և տիեզերագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[3]
Ալմա մատերՀիսուսի քոլեջ (1938)[1], Haberdashers' Aske's Boys' School? (1935)[1] և Քեմբրիջի համալսարան (1941)[7][1]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Գիտական ղեկավարԳոդֆրի Հարոլդ Հարդի
Եղել է գիտական ղեկավարDavid B. Osteyee?[7], Steven D. Simmons?[7] և David L. Banks?[7]
Պարգևներ

Ի ծնե նրա անունը եղել է Իսադոր Ջեյքոբ Գուդաք։ Ավելի ուշ, նա փոխել է իր անունը Իրվինգ Ջոն Գուդի և իր աշխատանքները ստորագրել որպես I. J. Good:

Գուդը կոնսուլտացիոն ծառայություններ է մատուցել Սթենլի Կուբրիկին սուպեր համակարգիչների թեմայով՝ «Տիեզերական ոդիսական 2001» ֆիլմի համար[10]։

Գուդը համարվում է նաև տեխնոլոգիական եզակիություն հայեցակարգի հեղինակներից մեկը։

Կենսագրություն

Ի ծնե նրա անունը եղել է Ջեյքոբ Գուդաք։ Ծնվել է Լոնդոնում՝ լեհահրեական ընտանիքում։ Գուդը սովորել է Քեմբրիջի համալսարանի Հիսուսի քոլեջի մաթեմատիկայի բաժնում, որն ավարտել է 1938 թվականին։ 1940 թվականին ստացել է Սմիթի մրցանակ։ 1941 թվականին ավարտելով դոկտորանտուրան՝ աշխատանքի է անցել Բլեթչլի պարկում, դրանից առաջ աշխատելով Գոդֆրի Հարոլդ Հարդիի և Աբրամ Բեզիկովիչի ղեկավարության տակ։ Բլեթչլի պարկում շուրջ երկու տարի աշխատել է Ալան Թյուրինգի հետ միասին։

Պատերազմի ավարտից հետո Մաքս Նյումանի հետ միասին աշխատել է «Ֆիշ» ծածկագրերի վրա, որը հետագայում ընկել է Colossus համակարգչի հիմքում։ 1947 թվականին Նյումանը Գուդին հրավիրել է իր և Թյուրինգի հետ միասին աշխատել Մանչեստրի համալսարանում, որտեղ նա երեք տարվա ընթացքում դասավանդել է մաթեմատիկա և զբաղվել համակարգիչների ուսումնասիրությամբ, այդ թվում նաև Manchester Mark I-ի[11]։

1948 թվականին գործուղվել է Կառավարական կապերի կենտրոն (GCHQ), որը հիմնադրվել էր Բլեթչլի պարկի հիմքում։ Այստեղ Գուդը աշխատել է մինչև 1959 թվականը։ 1959 թվականից աշխատել է Admiralty Research Laboratory-ում, իսկ հինգ տարի անց վերադարձել է ակադեմիական կյանքին, երբ հրավեր է ստացել դասավանդելու Օքսֆորդի Թրինիթի քոլեջում[11]։

1967 թվականին Գուդը տռղափոխվել է ԱՄՆ, որտեղ նշանակվել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր։ Այստեղ նա դասավանդել է մինչև 1994 թվականը։

Գուդը մահացել է 2009 թվականի ապրիլի 5-ին՝ 92 տարեկան հասակում Վիրջինիայի Ռեդֆորդ քաղաքում[12]։

Ծանոթագրություններ