Լամա (բուդդիզմ)
Լամա (տիբեթերեն՝ བླ་མ་, Վայլի։ bla ma), տիբեթական բուդդիզմում կրոնական ուսուցիչ։
Լամա անվանումը համապատասխանում է սանսկրիտական «Գուրու» հասկացությանը և կարող է օգտագործվել վանականին հարգանքով դիմելու համար, նրա համար, որ ընդգծվի նրա հոգևոր կատարելությունը ու հմտությունները[1][2] or heads of monasteries. կամ կարող է լինել տիբեթցի լամաների հիերարխիայի կրոնական տիտղոսի բաղկացուցիչ մասը, ինչպես՝ Դալայ-լամա, Պանչեն-լամա, ինչպես նաև հյուսիսային բուդդիզմի հիերարխիայի տիտղոս (Բուրյաթիա, Տիվան, Ալթայ)՝ Համբո-լամա, Կամբը-լամա։
Հնարավոր է, որ տիբեթական բուդդիզմը ոչ ճիշտ ընկալման պատճառով, լամա տերմինը պատմականորեն, ինչպես նաև սխալմամբ օգտագործվել է բոլոր տիբեթական բուդդիզմի ներկայացուցիչներին արևմտյան գիտնականների կողմից։ Նաև տիբեթական բուդդիզմը հաճախ անվանվել է լաամիզմ, քանի որ արևմտյան գիտնականները և ճամփորդները չէին ընդունում այդ տեսակը, որպես բուդդիզմի մի մաս։ Այժմ լամաիզմ տերմինը համարվում է սխալ։
Նշանակություն
Անվանումը օգտագործվում է վանականերին պատիվ ցուցաբերելու համար Նյինգմա, Կագյու և Սակյա դպրոցներում։ Արևմուտքում լամաներին անվանում են նրանց, ովքեր զգալի ձեռքբերումներ են ունեցել հոգևոր կատարելագործման մեջ։
Լամայի դերը
Լամայի դերը աշակերտի բացահայտումն է, նրա ուսման պրակտիկան[3]։
«Բուդդիստ ուսուցիչը պետք է ունենա անկեղծ կարեկցանքի հատկանիշներ և Դհարմայի խորը գիտելիքներ։ Բացի այդ, լաման ոչ միայն կիսվում է իր գիտելիքներով, այլև նա պետք է գործարկի այն, ինչ սովորում է, վստահի և նրան, ինչ հաղորդում է մյուսներին» - նշում է Տրինլե Տհաե Դորջեն։
Ռինպոչէ
Ռինպոչէ (նաև ռիմպոչէ) (տիբեթերեն՝ རིན་པོ་ཆེ་, վայլի՝ rin po che[4]), բառացի նշանակում է «թանկարժեք», հարգալից տիտղոս բարձրագույն լամաների համար Բոնում և տիբեթական բուդդիզմում։ Ռինպոչէ տիտղոսը ավելանում է լամայի անվանը։ Տիբեթում և Բութանում ռինպոչէ բառը, նշանակում է Պադմացամբխավու, որին անվանում են «Գուրու Ռինպոչէ»