Լարա Ֆլին Բոյլ

Լարա Ֆլին Բոյլ (անգլ.՝ Lara Flynn Boyle, մարտի 24, 1970(1970-03-24)[1], Դավենփորթ, Այովա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Թվին Փիքս» և «Պրակտիկա» հեռուստասերիալներում խաղացած դերերով[2]։

Լարա Ֆլին Բոյլ
անգլ.՝ Lara Flynn Boyle
Ծնվել էմարտի 24, 1970(1970-03-24)[1] (54 տարեկան)
ԾննդավայրԴավենփորթ, Այովա, ԱՄՆ
ԿրթությունChicago Academy for the Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և երգչուհի
Համատեղ ապրող(ներ)Քայլ Մաքլախլեն և Ջեք Նիքոլսոն

Կենսագրություն

Լարա Ֆլին Բոյլն առաջին անգամ հայտնվել է էրկրանին «Ferris Bueller’s Day Off» (1986) ֆիլմում ոչ մեծ դեր խաղալով, որից հետո նա դարձել է Դերասանական գիլդիայի անդամ` չնայած իր մասնակցությամբ տեսարանը չի ներառվել ֆիլմի վերջնական տարբերակում։ Հետագայում՝ նախքան նրա առաջին գլխավոր դեր («Թվին Փիքս» պաշտամունքային սերիալում սպանված Լորա Փալմերի ընկերուհու՝ Դոննա Հայվորդի դերը) ստանալը, որը նրան դարձրել է հայտնի, նա նկարահանվել է «Ամերիկա» (1987), «Պոլտերգեյստ 3» (1988) և «Մեռած պոետների հասարակություն» ֆիլմերում։

1991 թվականին՝ սերիալի ավարտին, դրա ստեղծող և ռեժիսոր Դեյվիդ Լինչը թողարկել է «Թվին Փիքս։ Կրակ, արի ինձ մոտ» լիամետրաժ ֆիլմը, բայց Բոյլը հրաժարվել է մասնակցել նկարահանումներին հիմնականում աճող համբավի և մեծ թվով առաջարկների պատճառով։ Այս ֆիլմում Դոննայի դերը խաղացել է Մոյրա Քելին։

1990-ականների սկզբին, հաջողության տարբեր աստիճանի ֆիլմերում նկարահանվելով, Բոյլը ջանում էր իր համար անուն ստեղծել։

Վերջապես 1997 թվականին Բոյլը լսել է «Էլի Մաքբիլ» սերիալի գլխավոր դերի մասին։ Չնայած նրան, որ գլխավոր դերը ստացել է Քալիստա Ֆլոքհարթը, Բոյլն այնքան էր տպավորել սերիալի ստեղծող Դևիդ Քելեյին, որ նա իր արտադրության այլ սերիալում՝ «Պրակտիկա»-ում (1997), հատուկ Բոյլի համար ստեղծել է շրջանային դատախազի օգնական Հելեն Գեմբելի դերը։ Բոյլն այս սերիալում նկարահանվել է մինչև 2003 թվականը, երբ նկարահանումների բյուջեի վերակազմավորելու անհաջող փորձից հետո նրան, ինչպես նաև դերասանական հիմնական կազմի մեծ մասին հեռացրել են[3]։ Հելենի դերի համար ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ։

2002 թվականին Բոյլը խաղացել է «Սևազգեստ մարդիկ 2» բլոկբաստերի գլխավոր դերերից մեկը։ 2005 թվականին միացել է «Լաս Վեգաս» սերիալի դերասանական կազմին՝ խաղալով Մոնիկայի՝ հյուրանոցի նոր տիրուհու դերը։

2000-ականների կեսերից սկսած Բոյլի կարիերան անկում է ապրել, և նա հիմնականում նկարահանվել է ցածր բյուջետային ֆիլմերում։ Ավելի հաճախ նա մամուլում հայտնվել է պլաստիկ վիրահատությունների հետևանքով փոփոխվող արտաքին տեսքի պատճառով, որի պատճառով դերասանուհու դեմքը դարձել է գրեթե անճանաչելի[4][5][6]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
1987սՋեք և ՄայքJack and MikeԼեսլի
1987սԱմերիկաAmerikaՋեքի Բրեդֆորդ
1988ֆՊոլտերգեյստ 3Poltergeist IIIԴոնա Գարդներ
1989ֆԻնչպես հայտնվեցի քոլեջումHow I Got Into CollegeՋեսիկա Կայլո
1989ֆՄեռած պոետների հասարակությունDead Poets SocietyՋինի Դենբերի
1989հֆՇրջանավարտի մահըThe Preppie MurderՋենիֆեր Լևին
1990ֆՆորեկըThe RookieՍառա
1990-1991սԹվին ՓիքսTwin PeaksԴոնա Հեյվորդ
1991ֆԱվազակներMobstersՄարա Մոթս
1991սԳաղտնի սենյակThe Hidden RoomՆիկոլ
1992ֆՈւեյնի աշխարհըWayne's WorldՍթեյսի
1992ֆԳիշերահավասարEquinoxԲևերլի Ֆրենքս
1993ֆԺամանակավոր քարտուղարուհիThe TempՔրիս Բոլին
1994ֆԵրեք հոգիThreesomeՔրիս Բոլին
1994ֆՓոքրիկը զբոսնելիսBaby's Day OutԼարեյն Կոտուել
1997ֆԿարմիր միսRed MeatՌութ
1997ֆՖարմեր և ՉեյզFarmer & ChaseՀիլարի
1997ֆՄայրամուտի վրաAfterglowՄարիաննա Բայրոն
1998ֆԵրջանկությունHappinessՀելեն Ջորդան
2000ֆԱնշնորհքներըChain of FoolsԿարեն
1998-2002սԷլի ՄաքբիլAlly McBealՀելեն Գամբլ / Թալի Կապ
2002ֆՍևազգեստ մարդիկ 2Men in Black IIՍեռլինա
1997-2003սՊրակտիկաThe PracticeՀելեն Գամբլ
2005-2006սԼաս ՎեգասLas VegasՄոնիկա Մանկուզո
2006ֆԿույրերի երկիրLand of the Blindառաջին տիկին
2006հֆՍևի երանգներ։ Քոնրադ Բլեքի պատմությունըShades of Black: The Conrad Black StoryԲարբարա Ամել
2008սՕրենք և կարգLaw & OrderԴոուն Թալի
2009ֆՔրեքթաունի ուրախ կյանքըLife Is Hot in CracktownԲեթի Մաքբեյն
2011ֆԳիշատիչ որսCougar HuntingՔեթի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարա Ֆլին Բոյլ» հոդվածին։