Լար (Իրան)

Լար (պարս.՝ لار), քաղաք Իրանի հարավում, Ֆարս օսթանում։ Հանդիսանում է Լարեստան շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 62 045 մարդ (2016)[1]։

Քաղաք
Լար
պարս.՝ لار
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՖարս
ՇահրեստանԼարեստան
ԲԾՄ818 մետր
Բնակչություն62 045 մարդ (2016)[1]
Ժամային գոտիIRDT?
Հեռախոսային կոդ0781
Լար (Իրան) (Իրան)##
Լար (Իրան) (Իրան)

Գտնվում է Ֆարս օսթանի հարավային մասում` վարչական կենտրոն Շիրազից մոտ 264 կմ հարավ-արևելք։ Նախկինում հայտնի է եղել նաև որպես Լարեստան։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 62 045 մարդ, որոնք կազմում էին 18 578 տնտեսություն[2]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի1956196619911996200620112016
Բնակիչ14 188[3]21 576[4]42 226[5]51 690[5]51 961[6]65 451[7]62 045[2]

Բնակիչները հիմնականում լարեստանցիներ են, որոնց կոչում են նաև աչոմի, որոնք խոսում են պարսկերենի տեղական բարբառով և գերազանցապես սուննի մահմեդականներ են։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լար (Իրան)» հոդվածին։