Լեխի ճակատամարտ

Լեխի ճակատամարտ (գեր. Schlacht auf dem Lechfeld, հունգ. augsburgi csata): 955թ.-ի օգոստոսի 10-ին գերմանական զորքերը Օտտո I արքայի գլխավորությամբ ջախջախեցին Կենտրոնական Եվրոպա ներխուժած հունգարական ցեղախմբերին և վերջնականապես կանգնեցրին վերջիններիս դեպի քրիստոնեական երկրներ ամայացնող արշավանքները։

Լեխի ճակատամարտ
Թվականօգոստոսի 10, 955
Մասն էՀունգարների ներխուժումը Կենտրոնական Եվրոպա
ՎայրԼեխ գետ, Աուգսբուրգի մոտակայքում, Բավարիա
ԱրդյունքԳերմանացիների հաղթանակ
Հակառակորդներ
Գերմանիայի թագավորությունհունգարներ
Հրամանատարներ
Օտտո I Մեծ, Կոնրադ I ՇիկահերԲուլչու, Լելե
Կողմերի ուժեր
10000 ասպետներ, 3000 արքայական հեծելազոր, 3000 բավարացիներ, 2000 շվաբներ, 1000-ից ավելի ֆրանկոնցիներ, մինչև 1000 բոհեմցիներտեղեկություններ չկան
Ռազմական կորուստներ
տեղեկություններ չկանտեղեկություններ չկան

Ճակատամարտը տեղի է ունեցել Լեխ գետի մոտ, Աուգսբուրգ քաղաքի մոտակայքում։ Մինչ այդ հունգարական ցեղախմբերը փորձեցին գրոհով ներխուժել Աուգսբուրգ։ Օտտո I-ի հավաքագրած այրուձին, չնայած քանակով զիջում էր հակառակորդին, բայց ծանր սպառազինությամբ գերազանցում էր հունգարական թեթև հեծելազորին[1]։ Գերմանացիները հաղթանակի հասան առաջին հերթին խիստ կարգապահության շնորհիվ։ Հունգարական զորքերը, շրջապատելով գերմանացիներին, շտապեցին և սկսեցին կողոպտել քաղաքի մոտակայքում գտնվող ամբարները, որից օգտվելով Օտտո I-ը կարողացավ դուրս գալ շրջափակումից և, հակահարձակման անցնելով, ծանր հարված հասցնել թշնամուն։ Հետապնդելով խուճապի մատնված հունգարական հրոսակներին, գերմանական զորքերը չխախտեցին իրենց մարտակարգը։ Գերյալ հունգարների մի մասին, այդ թվում նրանց ցեղապետներից մեկին` Լելեին, գերմանացիները մահապատժի ենթարկեցին։ Կտրելով մնացած գերիների քթերն ու ականջները, հաշմելով նրանց մարմինները, գերմանացիները նրանց բաց թողեցին։

Լեխի ճակատամարտը հաճախ անվանում են «գերմանական ազգի ծննդյան» մարտ (գերմ. «Geburt der deutschen Nation»)[2]։

Ծանոթագրություններ