Լենս Բաս

Ջեյմս Լենս Բաս (անգլ.՝ James Lance Bass, մայիսի 4, 1979(1979-05-04)[1][2], Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և դերասան, հայտնի է որպես «’N Sync» փոփ խմբի մասնակիցներից մեկը։

Լենս Բաս
Ի ծնե անունանգլ.՝ James Lance Bass
Ծնվել էմայիսի 4, 1979(1979-05-04)[1][2] (45 տարեկան)
Laurel, Միսսիսիպի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասան, երգիչ, պարող, հնչյունավորող, երաժիշտ, ինքնակենսագիր, թատրոնի դերասան, դերասան, հեռուստատեսային դերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
Երգչաձայնբաս
Գործիքներվոկալ
ԼեյբլJive Records
ԿրթությունClinton High School?
ԱնդամակցությունNSYNC և SAG-AFTRA
ԱմուսինMichael Turchin?
Կայքlancebass.com
 Lance Bass Վիքիպահեստում

Կենսագրություն

Երբ Բասը երեխա էր, նրա ծնողները Լորելից տեղափոխվել են Քլինթոն։ Լենսը ոչ թե ավարտել է միջնակարգ դպրոցը, այլ սովորել է Նեբրասկա նահանգի համալսարանի ծրագրով` կրկնուսույցների հետ։ Երաժշտության հանդեպ սիրուց բացի Բասը հետաքրքրվել է բնական գիտություններով, իսկ վաղ մանկության տարիներին նա երազել է տիեզերագնաց դառնալ։ Խմբի փլուզումից կարճ ժամանակ առաջ Լենսն ընդունվել է տեղի քոլեջներից մեկի առաջին կուրսը, որտեղ նա ուսումնասիրել է շոու-բիզնեսի ոլորտում մենեջմենթի հիմունքները։

Երաժշտական կարիերա

Բասերի ընտանիքը Լորելից տեղափոխվել է Քլինթոն, և Բասը իր երաժշտական կարիերան սկսել է դպրոցական երգչախմբում յոթերորդ դասարանում։ Մեկ տարի անց Լենսը միացել է Mississippi Show Stoppers խմբին, որը հովանավորվում էր Միսիսիպի նահանգի հողագործության և անտառաբուծության թանգարանի կողմից։ Նրանց հետ տեղի է ունեցել Լենսի առաջին ելույթը՝ նա բեմի վրա հայտնվել է Պուֆու փոքրիկ շան կոստյումով։

Ջասթին Թիմբերլեյքի և երեք այլ կատարողների հետ նա արագ ժողովրդականություն ձեռք բերած «'N Sync» փոփ խմբի մենակատարն էր։ Լենսը փոփ խմբում ամենահամեստն էր։ Նրա խոսքով՝ ինքն իրեն բեմին ավելի վստահ է զգում պարային շարժումներ անելիս։ Խմբում Լենսին անվանում էին «№ 2 սիրունիկ» կամ Լենստեն։

Հյուրախաղերի ժամանակ տարած սթրեսներից Լենսն ազատվում է տեսախաղերի միջոցով։

Չկայացած թռիչք դեպի տիեզերք

Լենսը պատրաստվում էր դառնալ երրորդ տիեզերական զբոսաշրջիկը և անցել էր մարզումների փուլն ու նույնիսկ համապատասխանում էր ֆիզիկական չափանիշներով։ Նախաթռիչքային պատրաստության կուրսից հետո նրանից պահանջվում էր միայն բավականին մեծ գումար վճարել` նավի վրա հայտնվելու համար, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով թռիչքը չ կայացել[3]։

Անձնական կյանք

Լենսը խոստովանել է իր միասեռական կողմնորոշումը հայտնի «People» ամսագրի շապիկին[4]։ Նույն հարցազրույցում 27-ամյա Բասը հրապարակավ հայտարարել է 32-ամյա Ռեյչեն Լեմկուլի հետ հարաբերությունների մասին։ Սակայն նույն տարում զույգը բաժանվել է[5]։

2014 թվականի դեկտեմբերի 20-ին Բասն ամուսնացել է իր ընկերոջ՝ Մայքլ Տուրչինի հետ, որի հետ հանդիպել է մոտ 4 տարի։ Հարսանիքը կայացել է Լոս Անջելեսում[6]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԿերպար
2001Կապի մեջOn the LineՔևին
2001Օրինակելի արուZoolander
2005ՄարդագայլերCursed
2005Սերը կղզումLovewreckedԴեն
2007Հայտարարում եմ ձեզ Չակ և ԼարիI Now Pronounce You Chuck & Larryխմբի ֆրոնթմեն
2008Անհաջողության զինվորներըTropic ThunderԿամեո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենս Բաս» հոդվածին։