Լեսլի Ման

ամերիկացի դերասանուհի

Լեսլի Ման Ապատոու (անգլ.՝ Leslie Mann Apatow, մարտի 26, 1972(1972-03-26)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգական դերասանուհի։

Լեսլի Ման
անգլ.՝ Leslie Mann
Ծնվել էմարտի 26, 1972(1972-03-26)[1] (52 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունCorona del Mar High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունFinnish Americans?
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ԸնտրանիRio?, Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները, Մալուխագործը, Ջորջը ջունգլիից, Մեծ հայրիկ, Knocked Up?, Հայրիկը կրկին 17 տարեկան է, This Is 40?, Blockers?, The Croods: A New Age? և ParaNorman?
Ամուսին(ներ)Ջադ Ապաթաու
Երեխա(ներ)Մոդ Ապատոու և Այրիս Ապատոու
leslie-mann.com

Կյանք և կարիերա

Մանը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Դերասանուհին իր կարիերան սկսել է 17 տարեկանում՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում։ 1995 թվականին 500 հավակնորդներից նա է ընտրվել «Մալուխագործը» ֆիլմում խաղալու համար, իսկ դրան հաջորդող մի քանի տարիների ընթացքում փոքրիկ դրվագային դերեր է խաղացել ֆիլմերում և հեռուստասերիալներում։

Մանը ճանաչում է ձեռք բերել «Մի քիչ հղի» ֆիլմում խաղացած Քեթրին Հայգլի կերպարով, որը հերոսուհու քույրն է։ Դրանից հետո Մանի դերասանական կարիերան վերելք է ապրել, և նա նկարահանվել է «Funny People», «This Is 40» և «Ուզում եմ քեզ նման» կատակերգական ֆիլմերի գլխավոր դերերում[2]։

Անձնական կյանք

1997 թվականի հունիսի 9-ին ամուսնացել է ռեժիսոր Ջադ Ապատոուի հետ։ Նրանք ծանոթացել են «Մալուխագործը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Զույգն ունի երկու դուստր՝ Մոդ Ապատոուն (1997 թվական, դեկտեմբերի 15) և Այրիս Ապատոուն (2002 թվականի հոկտեմբերի 12)։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2016Ակտիվ փնտրտուքի մեջHow to Be SingleՄեգ
2015ԱրձակուրդներVacationՕդրի Գրիսվոլդ
2014Այլ կինThe Other WomanՔեյթ Քինգ
2014Ռիո 2Rio 2Լինդա Հունդերսոն
2014Պարոն Պիդոբի և Շերմանի արկածներըMr. Peabody & ShermanՓեթի Փեթերսոսն
2013Էլիտար հասարակությունThe Bling RingԼորի
2012This Is 40This Is 40Դեբբի
2011Ուզում եմ քեզ նմանThe Change-UpՋեյմի
2011Ամերիկյան ընտանիքModern FamilyՔեյթի
2011Բարի գիշեր լուսինLittle BirdsՄարգարետ Հոբարդ
2011Ալեն ԳրեգորիAllen GregoryՋինա
2011ՌիոRioԼինդա Հունդերսոն
2009Ես քեզ սիրում եմ, Ֆիլիպ ՄորիսI Love You Phillip MorrisԴեբբի
2009Ցանկությունների քարShortsՋեյն Թոմփսոն
2009Funny PeopleFunny PeopleԼորա
2009Հայրիկը կրկին 17 տարեկան է17 AgainՍքարլետ Օդդոննել
2007Մի քիչ հղիKnocked UpԴեբբի
2005Քառասնամյա կույսըThe 40-Year-Old VirginՆիկի
1999Մեծ հայրիկBig DaddyՔորին Մալոնի
1998ՀերկուլեսHerculesԱմփիտրիտե
1997Ջորջը ջունգլիիցGeorge of the JungleՈւրսուլա Սթենհոուփ
1996ՄալուխագործըThe Cable GuyՌոբին հարիս

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ