Լիբիայի անցումային ազգային խորհուրդ

Անցումային ազգային խորհուրդ (ԱԱԽ) (արաբ․՝ المجلس الوطني الانتقالي‎‎ — al-majlis al-waṭanī al-intiqālī), իշխանության ժամանակավոր մարմին, որը ստեղծված է եղել Մուամար Քադաֆիի հակառակորդների կողմից 2011 թվականի փետրվարի 27-ին Լիբիայում հուզումների ժամանակ։ Համաձայն խորհրդի ներկայացուցչի.« խորհուրդը ժամանակավոր կառավարություն չէ, այլ գործում է որպես հեղափոխության իշխանության մարմին»[1]։

Ժամանակավոր կառավարության դրոշը

Խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի փետրվարի 27-ին Բենղազիում տեղական ազգային կոմիտեների արտակարգ նիստի ժամանակ[1][2]։

Խորհրդի մեջ մտնում են քաղաքացիականներին և զինվորականներին ներկայացնող 30 անդամ[3]։ Խորհրդի նախագահն է Մուստաֆա Աբդ ալ Ջալիլը, ով եղել է Լիբիայի արդարադատության նախարարը[4]։ Սպասվում է, որ ԱԱԽ կաշխատաի երեք ամիսների ընթացքում, այսինքն մինչ խորհրդի կողմից որոշված պետության ղեկավարի ընտրությունները[2].

Մարտի 5-ին Խորհուրդը իրեն Լիբիայի միակ օրինական իշխանությւոն է հռչակել[3]։

2012 թ.-ի օգոստոսի 8-ին Խորհուրդը իշխանությունը փոխանցել է նորընտիր պառլամենտին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ