Լիզի Գրին

ամերիկացի դերասանուհի

Էլիզաբեթ Էն Գրին (անգլ.՝ Lizzy Greene, մայիսի 1, 2003(2003-05-01), Դալաս), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Նիկի, Ռիկի, Դիկի և Դոն» սերիալում Դոն Հարփերի գլխավոր դեր կատարելու համար։

Լիզի Գրին
անգլ.՝ Lizzy Greene
Ծնվել էմայիսի 1, 2003(2003-05-01) (21 տարեկան)
ԾննդավայրԴալաս
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
lizzygreene.com

Կարիերա

2014 թվականի սեպտեմբերի 13-ին Լիզի Գրինն առաջին անգամ հայտնվել է «Նիկի, Ռիկի, Դիկի և Դոն» հեռուստասերիալներում՝ Դոն Հարփերի դերում։ 2018 թվականին Գրինը սկսել է նկարահանվել «միլիոն մանրուքներ»[1] դրամատիկական հեռուստասերիալում։

Անձնական կյանք

Նկարահանումներից ազատ ժամանակ Լիզին սիրում է զմաղվել նկարչությամբ, լսել երաժշտություն, լողալ և խաղալ ֆուտբոլ։ Լիզին ապրում է իր ծնողների և եղբոր հետ։ Նրա տնային կենդանիներն են՝ Ջեթ անունով գերմանական հովվաշունը և կատու Կոկո Շանելը[2]։

Ֆիլմագրություն

ԹվականՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
2014-2018Նիկի, Ռիկի, Դիկի և ԴոնNicky, Ricky, Dicky & DawnԴոն Հարփեր
2014Գոռոզ ընտանիքThe ThundermansՄորգան, էպիզոդիկ դեր
Damaged Goodsջահել Նիկոլ
2015Հոու Հոու ՀոլիդեյNickelodeon's Ho Ho Holidayխաղում է ինքն իրեն
2017Նիկելոդեոն ամառային ճամբարNickelodeon's Sizzling Summer Camp Specialխաղում է ինքն իրեն
Փոքրիկ Սուրբ ԾնունդTiny ChristmasԲարկլի
2018-2023միլիոն մանրուքներA Million Little ThingsՍոֆի Դիքսոն
2018Ասպետների թիմըKnight SquadՍտվերային ուրվականը, էպիզոդիկ դեր
2019Մի տանիքի տակCousins for LifeՆատալի, էպիզոդիկ դեր

Մրցանակներ և անվանակարգեր

ԹվականՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
2016Young Artist AwardԼավագույն երիտասարդ դերասանական անսամբլՆիկի, Ռիկի, Դիկի և ԴոնԱռաջադրված
Kids’ Choice AwardsՀեռուստատեսության սիրված դերասանուհիաՆիկի, Ռիկի, Դիկի և ԴոնԱռաջադրված
2017Սիրված կանացի հեռուստաաստղՆիկի, Ռիկի, Դիկի և ԴոնԱռաջադրված
2018Հեռուստատեսության սիրված դերասանուհիաՆիկի, Ռիկի, Դիկի և ԴոնԱռաջադրված

Ծանոթագրություններ