Լիլի Օլդրիջ

Լիլի Օլդրիջ (նոյեմբերի 15, 1985(1985-11-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել։ Նա Victoria's Secret-ի հրեշտակ է և Sports Illustrated ամսագրի Swimsuit Issue-ի մոդել։

Լիլի Օլդրիջ
Lily Aldridge
Դիմանկար
Օլդրիջը 2014 թվականին
Ծնվել էնոյեմբերի 15, 1985(1985-11-15)[1] (38 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրթությունNotre Dame High School?
ՄասնագիտությունՄոդել
Գործունեություն2003-ներկա
ԱշխատավայրIMG Models
ԱմուսինՔելեբ Ֆալոուվիլ (2011-ներկա)
Ծնողներհայր՝ Ալան Օլդրիջ, մայր՝ Լաուրա Լայոնս
Երեխաներ1
 Lily Aldridge Վիքիպահեստում

Վաղ կյանք

Օլդրիջը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքի Սուրբ Ջոնի հիվանդանոցում[2]։ Նրա հայրը՝ Ալան Օլդրիջը, արվեստագետ է[3], իսկ մայրը՝ Լորա Լայանսը, Փլեյբոյի մոդելներից է[4], երկու քույրերը նույնպես մոդելներ են, իսկ եղբայրը լուսանկարիչ, ով ամուսնացած էր եղել մեկ այլ մոդելի հետ[5]։ Այսպիսով, Օլդրիջը մեծացել է մոդելների շրջապատում։

Կարիերա

Օլդրիջը սկսել է իր մոդելային գործունեությունը 16 տարեկան հասակից՝ Abercrombie & Fitch-ի համար[6]։Նա գովազդել է Rocawear, Arden B., Shiatzy Chen, Bobbi Brown, Smashbox Cosmetics, Gap, Tommy Hilfiger, Coach, JCrew, Charles David, Levi's և Accessorize ապրանքանիշերը[7]։

Ինչպես նաև նա գովազդեց Rag & bone ընկերության գարուն 2011 հավաքածուն[8][9]։ Իսկ այդ նույն տարվա հաջորդ սեզոնին նա հանդես եկավ որպես լուսանկարիչ այդ նույն ընկերության համար[10]։

Ամսագրեր

17 տարեկանում՝ 2003 թվականին, նա հայտնվեց Vogue Spain ամսագրի շապիկին։ Օլդրիջը եղել է նաև French Glamour, Vogue Mexico, Elle Korea, Elle Brazil, Elle Vietnam, Talter, 10 magazine, S Moda, Esquire Mexico, Allure Russia, Net-A-Porter օնլայն ամսագրի և The Edit ամսագրերի շապիկներին։

Նա մասնակցել է Glamour, Cosmopolitan, Teen Vogue, Elle Girl, Elle America, Elle Korea, American Vogue, British Vogue, Vogue Turkey, Galore, Harper's Bazaar, Lucky, Marie Claire, Vanidades և V ամսագրերի խմբագրմանը, ինչպես նաև փաստագրել է իր անձնական ոճը Vogue UK-ի «Այսօր ես հագնում եմ» լուսանկարչական բլոգում[11]։

Velvet Tees

Նա եղել է Velvet Tees-ի դեմքը շուրջ 9 տարի։ 2013 թվականին նա ստեղծեց իր իսկ հագուստի ցանցը, որը կոչվեց «Լիլի Օլդրիջը Velvet-ի համար»։ Հագուստի անունները նրա ընկերների և ընտանիքի անդամների անուններն էին։ 2014 թվականի գարնանը նա կրկին համագործակցեց ընկերության հետ և ստեղծեց իր երկրորդ հագուստի ցանցը։

Victoria's Secret

2009 թվականին Օլդրիջը առաջին անգամ քայլեց Victoria's Secret-ի նորաձևության շոուի ժամանակ։ Արդեն 2010 թ.-ին նա դարձավ ընկերության Հրեշտակ և քայլեց նրա երկրորդ շոուն[12]։

2011 թվականի հունվարին նա և այլ Victoria's Secret-ի հրեշտակներ՝ Լինդսեյ Էլինգսոնը, Էրին Հիթերթոնը և Քենդիս Սվեյնփոլը հայտնվել են GQ ամսագրի շապիկին[13]։ Նույն ամսին նա և նշված Հրեշտակներից Էրին Հիթերթոնի և Քենդիս Սվեյնփոլի հետ միասին մասնակցեց V ամսագրի խմբագրման աշխատանքներին[14]։ Հոկտեմբերին՝ 2014 թվականի, Ադրիանա Լիման, Քենդիս Սվեյնփոլը, Էլզա Հոսկը և Լեիս Ռիբեիրոն Օլդրիջի հետ միասին հայտնվեցին British Vogue ամսագրում[15]։

Երաժշտական տեսահոլովակներ

Վաղ հասակում նա նկարահանվել է Լիմփ Բիզկիթի «Break Stuff» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Kings of Leon խմբի երկու տեսահոլովակներում՝ «Use Somebody» և «Temple»։ Իսկ արդեն 2015 թվականին նա հայտնվեց երգչուհի Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի տեսահոլովակում, որտեղ մարմնավորեց Frostbyte-ին[16]։

Անձնական կյանք

2010 թվականի սեպտեմբերի 20-ին Us Magazine ամսագիրը հայտնեց, որ Օլդրիջը նշանվել է Kings of Leon ռոք խմբի մենակատար Քելեբ Ֆալոուվիլի հետ[17]։ Նրանք հանդիպել են 2007 թվականի Քոաչելա փառատոնի ժամանակ[18]։ Զույգը ամուսնացավ 2011 թվականի մայիսի 12-ին Կալիֆոռնիայում[19]։ Իսկ 2012 թվականի հունիսի 21-ին նրանք ունեցան իրենց առաջնեկ աղջկան՝ Դիքսի Փըրլ Ֆալոուվիլին, Նաշվիլում (Թենեսի)[20]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Օլդրիջ» հոդվածին։