Լինա Մեդինա

Լինա Վանեսսա Մեդինա (իսպ.՝ Lina Vanessa Medina, սեպտեմբերի 27, 1933(1933-09-27), Տիկրապո շրջան, Կաստրովիրեյնա նահանգ, Ուանկավելիկա, Պերու[1]), բժշկության պատմության մեջ ամենափոքրիկ մայրը, ով երեխա է ունեցել, երբ ընդամենը 5 տարեկան էր[1][2][3]։

Լինա Մեդինա
Lina Medina
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1933(1933-09-27) (90 տարեկան)
ԾննդավայրՏիկրապո շրջան, Կաստրովիրեյնա նահանգ, Ուանկավելիկա, Պերու
Քաղաքացիություն Պերու
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունսղագրող
ԱմուսինՌաուլ Ժուրադո
Ծնողներհայր՝ անհայտ, մայր՝ անհայտ
ԵրեխաներԺերարդո Ալեժանդրո (1933-1979)
անունն անհայտ է (ծն. 1972 թ)

Երեխայի ծնունդ և անձնական կյանք

Լինան տեղափոխվում է հիվանդանոց ծնողների կողմից 5 տարեկանում, որովհետև նրա մարմինը տարօրինակ ձևով գիրանում էր[4]։ Սկզբում ենթադրվում էր, որ նա ուռուցք ունի, սակայն բժիշկները շուտով հայտնաբերում են, որ նա հղիության 7-րդ ամսում է[1]։

Նրա բժիշկ Ժերարդո Լոզոդան նրան տեղափոխում է մայրաքաղաք Լիմա, որպեսզի ուրիշ բժիշկներ նույնպես հաստատեն նրա հղիության փաստը։ 1,5 ամիս անց 1939 թ. մայիսի 14-ին, Լինան կեսարյան հատումի միջոցով տղա է ունենում (իսկ կեսարյան հատումը պարտադիր էր, քանի որ դեռ ձևավորված չէր նրա մարմինը)։ Ծննդաբերությունը կատարում են բժիշկներ Լոզադոն, Բուսոլլեուն և Կոլարետան։

Այս դեպքի մասին առաջին անգամ հրատարակվել է La Presse Médicale թերթում[1][5][6]։ Երեխան կշռում էր 2,7 կգ և Լինայի բժշկի պատվին նրան կոչում են Ժերարդո։ Ժերարդոն դաստիարակվում էր Լինայի կողմից, բայց միայն տասը տարեկանում է նա իմանում որ Լինան իր մայրն է, քանի որ մինչ այդ Լինան ներկայացել էր որպես նրա ավագ քույր[1]։ Ընդհանուր առմամբ Ժերարդոն առողջ էր մեծանում, սակայն 1979 թ. 40 տարեկան հասակում նա մահանում է ոսկրային ուղեղի հիվանդությունից[1][7]։

Լինայի հղիացման մասին ոչ մի տվյալներ չկան և չեն արձանագրվել, նա երբեք չի խոսել այդ մասին[1]։ Ավելի ուշ Լինան ամուսնանում է Ռաուլ Ժուրադոյի հետ, ումից 1972 թ. ունենում է երկրորդ տղան[8]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ