Լինդա Գրեյ

դերասանուհի

Լինդա Գրեյ (անգլ.՝ Linda Gray, սեպտեմբերի 12, 1940(1940-09-12)[1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր, պրոդյուսեր և նախկին մոդել, իր լավագույն դերը Սուե Էլեն Յուինգ է, հայտնի հեռուստատեսային «Դալլաս» շարքում, որտեղ վաստակել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակները։

Լինդա Գրեյ
Ծնվել էսեպտեմբերի 12, 1940(1940-09-12)[1][2] (83 տարեկան)
ԾննդավայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)Էդ Թրեշեր

Կյանք և կարիերա

Երիտասարդ տարիներ

Լինդա Գրեյը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։ Մինչև դերասանուհի աշխատելը մոդել է եղել 1960-ական թվականներին և իր դերասանական կարիերան սկսել է գործող հեռուստատեսության գովազդային հոլովակում՝ ի վերջո հայտնվելով գրեթե չորս հոլովակներում[3]։ Դերասանուհին 1967 թվականին պատկերված է եղել «Շրջանավարտներ» ֆիլմի պաստառում[4]։Նա իր մասնագիտական կարիերան սկսել է 1970-ական թվականներին և նկարահանվել «Բժիշկ Մարկուս Ուելբի» և «ՄակԿլաուդ» ֆիլմերում[5]։ Նա նաև հայտնվել է «Մեծ կողոպուտ» (1975) և «Շներ» ֆիլմերում (1976), և 1977 թվականին «Բոլորը, ինչ փայլում է» ֆիլմում ստացել է մշտական դեր[6]։ Շոու, որը մի սերիալների ծաղրերգությունն էր, և չեղյալ է հայտատրարվել 13 սերիալ հետո։ Նույն թվականին նա նկարահանվել է «Murder in Peyton Place» ֆիլմում։

«Դալլաս»

Գրեյը 2013 թվականին

1978 թվականին Գրեյը սկսել է նկարահանվել «Դալլաս» ֆիլմում՝ Սուե Էլեն Ուինգի դերում[5]։ Ի սկզբանե նախատեսված էր, որ դերասանուհի խաղա հինգ սերիալում, բայց ֆիլմը այնքան արագ հայտնիացավ, որ ի վերջո դարձավ առաջատար շոուներից մեկը։ Երբ նա փորձնական գնում էր լսումների, ֆիլմի բնույթը փոխվեց։ Հետագայում նրան լսելու կարիք չի եղել և նա ստիպված է եղել լրացուցիչ աշխատել[7]։ Հետագայում դերասանուհին նաև դիմել է Մերի Ֆրանին, ով նախկինում կատարել էր այս դերը[8]։ Երբ սկսվեց նկարահավնել երկրորդ եթերաշրջանը, Գրեյը ներառվեց հիմնական շոուում[9]։ 1981 թվականին իր կատարած լավագույն դերի համար պարգևատրվել է «Էմմի» և «Լավագույն դերասանուհի դրամատիկական շարքում» մրցանակով, և 1980 և 1981 թվականներին երկու անգամ «Ոսկե գլոբուս» «Լավագույն դերասանուհի հեռուստատեսային շարքում», ինչպես նաև ստացել է մի շարք այլ մրցանակներ[10][11]։

Ութ տարի նկարահավելուց հետո Գրեյը ստորագրել է նոր պայմանագիր, որ ուզում է մեկ ուրիշ արտադրողական շարքի միանալ։ Ուղեցույց ալիքը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը, սակայն Գրեյը հրաժարվել է պայմանգրի երկարաձգումից, սակայն Լարրի Հեգմանը սպառնացել է, որ չի ցուցադրի Գրեյին հետագա շոուում։ Այս բանից հետո Գրեյը ստիպված պայմանագիր է կնքում և համաձայնում է Հեգմանի պահանջների հետ[8]։ Հետագայում Գրեյը իրավունք ուներ որպես տնօրոն գործելու, և նկարահանվել հաջորդ եթերաշրջանում[12]։ Գրեյը որոշել էր հեռանալ 12-րդ՝ վերջին եթերաշրջանից[13]։ Նրա մեկնումը անակնկալի է բերում դերասաններին և նա ասել է, որ այն 11 տարի է ցանկանում էր իրագործել[13]։

Վերջին տարիներ

2004 թվականին վեց տարի ընդմիջումից հետո Գրեյը վերադարձավ հեռուստատեսություն և նկարահավեց «Համարձակը և գեղեցիկը» ֆիլմում, որը նկարահանում էր «Դալլասի» գործընկեր Պատրիկ Դյուֆֆին։ Նույն ժամանակահատվածում նա նաև նկարահանվել է «Կյանքի մտորումներ», «Մերիյի հույսերն ու սպասումները» և «Կարապի թռիչք» ֆիլմերում։ 2008 թվականին նա հայտնվել է «90210» ֆիլմի մի դրվագում, որի արդյունքում նկարահանվեց «Բեվերլի Հիլս, 90210» ֆիլմում։ 2007 թվականին նա նկարահանվեց անգլիական «Քաղցրության պայմաններ» ֆիլմում, որի համար արժանացավ դրական և քննադատական կարծիքների[14], 2011 թվականին նա Բեթ Դևիսի դերով հանդես է եկել «Բեթ Դևիսը ասում է» ֆիլմում[15]։

2010 թվականին ՏՆՏ հեռուստաալիքը սկսել է շարունակել «Դալլասի» նկարահանումներ։ Պրեմիերան տեղի է ունեղել 2012 թվականին և Գրեյը վերադարձել է իր դերին, որն այժմ Տեխասի նահանգապետի թեկնածու էր[16][17][18]։ Շոուն փակվել է 2014 թվականին՝ վարկանիշային ճգնաժամի հետևանքով։

2013 թվականին People ամսագիրը Գրեյին ընդգրկել է «Աշխարհի ամենագեղեիկ կանանց» շարքում։

Անձնական կյանք

1962-1983 թվականներին ամուսնացած է եղել Էդ Թրեշերոմի հետ, նրանք ունեն երկու երեխա և երկու թոռ։ Նրա կրտսեր քույրը՝ Բեթին, մահացել է 1989 թվականին կրծքի քաղցկեղից։ Վերջերս դերասանուհին հանդես է եկել Նիկարագուայի խնդիրների մասին վավերագրական ֆիլմում՝ հանդես գալով որպես կանանց առողջության և երեխաների բարի կամքի Միացյալ ազգերի դեսպան[19]։

Ֆիլմացանկ

ՏարիԱնունը հայերենԱնունը անգլերենԴերըԹվաքանակ
1963Գարնանային արմավենու շաբաթըPalm Springs WeekendGirl at Pool with Yellow Swimsuit
1974Բժիշկ Մարկուս ՈւելբիMarcus Welby, M.D.Patsy Grey1 սերիալ
1975The Big Rip-OffThe Big Rip-OffModel
1976ՇներDogsMiss Engle
1976ՄակԿլաուդMcCloudCindy Yates2 սերիալ
1977ԱնջատիչSwitchAlison1 սերիալ
Բոլորը, ինչ փայլում էAll That GlittersLinda Murkland
Murder in Peyton PlaceMurder in Peyton PlaceCarla Cord
Մեծ ՀավայաններBig HawaiiAnnie Quinlan1 սերիալ
1976-1978Արտակարգ իրավիճակներ!Emergency!Evelyn Davis2 սերիալ
1978Խոտը միշտ կանաչ էThe Grass Is Always Greener Over the Septic TankLeslie Corliss
1979Ջեննի Լոգանի երկու աշխարհներըThe Two Worlds of Jennie LoganElizabeth Harrington
1980HaywireHaywireNan
Վայրենին և անվճարըThe Wild and the FreeLinda
1982Ոչ երեխաների առջևNot in Front of the ChildrenNancy Carruthers
1987Քեննի Ռոջերս-Լեգենդը շարունակվում էKenny Rogers as The Gambler, Part III: The Legend ContinuesMary Collins
1978-1989, 1991ԴալլասDallasSue Ellen Ewing308 սերիալ
1991LovejoyLovejoyCassandra Lynch2 սերիալ
ԱրվեստագենտներThe EntertainersLaura
ՕսկարOscarRoxanne
1992Կոտրված սրտերի մայրուղինHighway HeartbreakerCatherine
1993Ճշմարտության պահը։ Ինչու իմ աղջիկըMoment of Truth: Why My Daughter?Gayle Moffitt
Բոնանզա, ՎերադարձըBonanza: The ReturnAbigail 'Laredo' Stimmons
1994Իմ սիրելի աղջիկըTo My Daughter with LoveEleanor Monroe
Կանանց հողամասAccidental MeetingJennifer Parris
Ճծմարտության պահը- Խախտված ավանդույթներըMoment of Truth: Broken PledgesEileen Stevens
Melrose PlaceMelrose PlaceHillary Michaels4 սերիալ
Հզոր ՄաքսըMighty MaxKali (ձայն)1 սերիալ
1994-1995Մոդելների գործակալությունModels Inc.Hillary Michaels29 սերիալ
1996Դիպչել է հրեշտակըTouched by an AngelMarian Campbell1 սերիալ
Դալլաս։ Ջեյ Արը վերադառնում էDallas: J.R. ReturnsSue Ellen Shepard Ewing Lockwood
1998Դալլաս։ Յուինգի պատերազմըDallas: War of the EwingsSue Ellen Shepard Ewing Lockwood
Ջայպուրի աստղըStar of JaipurLinda Trask
2004-2005Համարձակը և գեղեցիկըThe Bold and the BeautifulPriscilla Kelly5 սերիալ
2005ՄակԲրայդ։ Տիկին, սա սպանություն էMcBride: It’s Murder, MadamVictoria Sawyer
2006Կյանքի մտորումներReflections of a LifeLinda
Պեպպեր ԴեննիսPepper DennisBarbara Meryl1 սերիալ
200890210։ Նոր սերունդ90210Victoria Brewer1 սերիալ
2010Մերիյի հույսերն ու ակնկալիքներըExpecting MaryDarnella
2011Կարապի թռիչքըThe Flight of the SwanAlexi’s mother
2012Թաքնված լուսինHidden MoonEva Brighton
2012-2014ԴալլասDallasSue Ellen Ewing40 սերիալ

Մրցանակեր և անվանակարգեր

ՏարիՊարգևԿատեգորիաԱշխատանքԱրդյունք
1981Ոսկե ԳլոբուսՀեռուստատեսային շարքի լավագույն դերասանուհիԴալլասԱռաջադրված
ԷմմիԴրամատիկական հեռուստատեսային շարքի լավագույն դերասանուհիԱռաջադրված
Il GatoՀեռուստատեսությամբ լավագույն դերասանուհիՀաղթանակ
1982Ոսկե գլոբուսՀեռուստատեսության լավագույն դերասանուհիԱռաջադրված
ԲեմբիԼավագույն դերասանուհի միջազգային շարքի համարՀաղթանակ
1983Հոլիվուդյան հեռուստառադիոընկերությունՏարվա կինՀաղթանակ
1985Դայջիս սերիալի մրցանակաբաշխությունՍերիալի լավագույն դերասանուհիԱռաջադրված
Դայջիս սերիալի մրցանակաբաշխությունՍրված զույգ, Լարրի Հեգմանի դերումԱռաջադրված
1986Դայջիս սերիալի մրցանակաբաշխությունԼավագույն դերասանուհիԱռաջադրված
Դայջիս սերիալի մրցանակաբաշխությունՍիրված զույգ, Լարրի Հեգմանի դերումԱռաջադրված
2006TV LandՄրցանակը ժողովրդական մշակույթում իր ավանդի համարՀաղթանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդա Գրեյ» հոդվածին։