Լինքոլնյան ոչխարի ցեղ
Լինքոլնյան ոչխարի ցեղ, կիսանրբագեղմ, մսաբրդատու ոչխարներ։ Ստացվել է 18-19-րդ դարերում Անգլիայում (Լինկոլնշիր կոմսությունում) տեղական ոչխարների և Լեյստերյան խոյերի տրամախաչումից։ Անգլիայում մսատու ցեղերից ամենախոշորն է։ խոյերը կշռում են 130-160 կգ, մաքիները՝ 100-120 կգ։ Վաղահաս են, լավ բտվող։ Բուրդը միասեռ է՝ լավ փայլով։ Բրդի երկարությունը 20-30 սմ է, բարակությունը՝ 36-44 որակի։ Խոյերի բրդատվությունը՝ 10-12 կգ, մաքիներինը՝ 5-6 կգ։ Բրդի մաքուր ելքը՝ 55-65 %։ 100 մայր ոչխարից ստացվում է 120 գառ։ Ոչխարները պահանջկոտ են կերի և խնամքի նկատմամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 618)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ