Լի Ջու Ին

Լի Ջու Ին (հունիսի 7, 1995(1995-06-07), Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Համարվում է DIA գըրլ բենդի վոկալիստը։

Լի Ջու Ին
Ի ծնե անունկորեերեն՝ 이주은
Ծնվել էհունիսի 7, 1995(1995-06-07) (28 տարեկան)
Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներաժիշտ և երգչուհի
ԼեյբլMBK Entertainment
ԿրթությունKorea Nazarene University?
ԱնդամակցությունDIA?
 Lee Ju-eun Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

Լի Ջու Ինը ծնվել է 1995 թվականի հունիսի 7-ին` Հարավային Կորեայի Գյոնգի նահանգի Սուվոն քաղաքում։ Նա սովորել է կորեական Նազարեթ համալսարանում, որտեղ մասնագիտացել է գործնական երաժշտության մեջ։

Կարիերա

Նախադեբյուտ. K-pop Star 2

2012 թվականին Լին հայտնվել է K-pop Star 2-ում` որպես մրցույթի մասնակից։ Նա համարվում է Polaris Entertainment-ի նախկին ստաժորը, որտեղ նա մարզվում էր LOONA-ի մասնակիցների հետ` նախքան MBK Entertainment-ին միանալը։

2017. դեբյուտ և անհատական ելույթներ

2017 թվականի ապրիլին MBK Entertainment-ը հայտարարեց Dia-ի կազմում 2 նոր մասնակցի` Ջուին և Սոմիին ավելացնելու իր պլանների մասին։ DIA-ն վերջնական արդյունքում դարձավ 9 մասնակցից կազմված խումբ։ Երկուսը համարվում են ուժեղ վոկալիստներ, ինչը օգնեց ամրացնել խմբի վոկալային գիծը[1]։ Լին պաշտոնապես հանդես է եկել` որպես Yolo խմբի երկրորդ ստուդիական ալբոմի մասնակից։

2018 թվականի Լին ցույց է դրվել UNB "Black Heart" ֆիլմում` որպես բեք-պարող։

2018. դերասանական դեբյուտ

Լին դեբյուտ է կատարել KBS-ի «Մեր միջև մնացած ժամանակը» դորամայում` Փաք Սե Հիի դերում։

Լին երկրորդ պլանի դեր է խաղացել Netflix-ի «My First First Love» երիտասարդական ռոմանտիկ դորայմում` Չեյոնի ընկերուհու դերում[2][3]։

2019. V-1

2019 թվականի սեպտեմբերին Լին մասնակցել է V-1-ի գոյատևման ծրագրի շոուին, որպեսզի ընտրի կանանց խմբի տարբեր անդամների շրջանում վոկալ թագուհուն, որտեղ կանանց խմբի միայն 12 լավագույն անդամները կարողացան առաջ շարժվել և հանդես գալ շոուում[4][5]։ Նա զբաղեցրել է տասներորդ հորիզոնականը։

2020-ներկա ժամանակ. երգերի տեքստերի հորինում

Իր ողջ կարիերայի ընթացքում, բացի DIA-ի երգերի վոկալից, նա զբաղվել է տեքստերի գրմամբ։ Նա գրել է «To You (네게 로 (路))» երգի տեքստը։

Ֆիլմագրություն

Հեռուստասերիալներ

ՏարիԱնվանումԴերԱլիքԳրառումներ
2018The Time Left Between UsՓակ Սե-ՀիKBS2Երկրորդական դեր
2019My First First LoveԼի Ջու ԻնNetflixԵրկրորդական դեր

Հեռուստատեսային շոու

ՏարիԱնվանումԱլիքԴեր
2012K-pop Star 2SBSՄրցակից
2019V-1tvNՄրցակից

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Ջու Ին» հոդվածին։