Լյուսի Սարոյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լյուսի Սարոյան (անգլ.՝ Lucy Saroyan, հունվարի 17, 1946(1946-01-17)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 11, 2003(2003-04-11)[1][2], Թաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկացի դերասանուհի և լուսանկարչուհի։

Լյուսի Սարոյան
անգլ.՝ Lucy Saroyan
Ծնվել էհունվարի 17, 1946(1946-01-17)[1][2]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 11, 2003(2003-04-11)[1][2] (57 տարեկան)
Մահվան վայրԹաուզենդ Օուքս, Վենտուրա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԱրարատ Գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, լուսանկարիչ, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Վիլյամ Սարոյան, մայր՝ Քերոլ Գրեյս

Կենսագրություն

Լյուսի Սարոյանը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, (Կալիֆորնիա), գրող Վիլյամ Սարոյանի և դերասանուհի Քերոլ Գրեյսի դուստրն է։ Նրա եղբայրը գրող Արամ Սարոյանն է։ Ծնողների երկրորդ ամուսնալուծությունից հետո նրա մայրն ամուսնացել է դերասան Ուոլթեր Մեթյուի հետ[3] և Լյուսի Սարոյանն սկսել է աշխատել խորթ հոր հետ՝ նկարահանվելով նրա ֆիլմերում։ Խաղացել է փոքրիկ հատվածներ «Բրոդվեյ»[4], հեռուստատեսությունում՝ դրան զուգահեռ աշխատելով նաև ֆիլմադարանի արխիվագետ։ Նրա ամենաուշագրավ դերը Փոլ Շրեյդերի «Կապույտ օձիք» ֆիլմում է, որտեղ նա խաղում է Հարվի Քեյթելի կնոջը։

Լյուսի Սարոյանի հետմահու հայտնաբերված դիմանկարների առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Սանտա Մոնիկայի Քրեյգ Կրուլ պատկերասրահում 2010 թվականի հունվարի 16-ին։ Դենիս Հուփերի կողմից ստեղծված նրա դիմանկարը ընդգրկվեց Փարիզում և Ավստրալիայում տեղի ունեցած Հուփերի սեփական լուսանկարների հետահայաց ցուցահանդեսում։

Լյուսի Սարոյանը մահացել է Կալիֆորնիայում 2003 թվականի ապրիլի 11-ին, 57 տարեկանում հեպատիտ C-ից առաջացած լյարդի ցիռոզից[3]։ Նրա մայրը մահացել է նույն տարվա ամռանը։

Լյուսի Սարոյանի անձնական թղթերն այժմ գտնվում են Ֆրեզնոյի օկրուգի հանրային գրադարանի արխիվում։

Ծանոթագրություններ