Լոբոս կղզի

Լոբոս կղզի (իսպ.՝ Lobos[2]), կղզի, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։ Պատկանում է Իսպանիայի Կանարյան կղզեխմբին։ Վարչականորեն պատկանում է Լաս Պալմաս պրովինցիայի Լա Օլիվա մունիցիպալիտետին։

Լոբոս կղզի
Տեսակհրաբխային կղզի
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորLa Oliva?
Մասն էԿանարյան կղզիներ
Մակերես4,58 կմ²
Բնակչություն1 մարդ (2021)[1]
Քարտեզ
Քարտեզ

Գտնվում է Ֆուերտևենտուրա կղզուց 2 կիլոմետր դեպի հյուսիս։ Տարածքը կազմում է 4,58 քառ․ կիլոմետր։ 1982 թվականից զուրկ է բնակչությունից։ Կղզի այցելում են զբոսաշրջիկները։

Լոբոս կղզում փարոսը

Համարվում է հրաբխային ծագում ունեցող կղզի։ Կղզին ունի 6000-ից մինչև 8000 տարվա հնություն։

1968 թվականին գործել է տեղական փարոսը։ 1982 թվականից կղզին համարվում է Չինիխո Ազգային Պարկի մի մասը[3][4], որն ընդգրկում է մի քանի կղզի։ Այստեղ աճում են մոտ 130 հազվագյուտ բույսեր, իսկ կղզին շրջապատող ծովի հատակը համարվում է գեղեցիկ խութերի արգելոց։

Կղզին պարագվացի բանաստեղծուհի Խոսեֆինա Պլայի ծննդավայրն է (1903—1999)։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբոս կղզի» հոդվածին։