Լորետա Յանգ

Լորետա Յանգ (անգլ.՝ Loretta Young, իրական անվանում՝ Գրեթխեն Յանգ (անգլ.՝ Gretchen Young),հունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][…], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4] - օգոստոսի 12, 2000(2000-08-12)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Էմմի» մրցանակակիր՝ լավագույն կանացի դերի համար։ 1930 թվականից մինչև 1940 թվականը Լորետային համարում էին նրբագեղության մարմնավորում և կինոյի շքեղություն։ Քառորդ դարում նա նկարահանվել է մոտավորապես հարյուր կինոնկարներում, խաղացել է այնպիսի հանճար կինեմատոգրաֆների մոտ, ինչպիսիք են Ֆրենկ Կապրան, Սեսիլ Բլաունտ դե Միլլը, Ջոն Ֆորդը և Օրսոն Ուելսը։

Լորետա Յանգ
անգլ.՝ Loretta Young
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1913(1913-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 12, 2000(2000-08-12)[1][2][3][…] (87 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունRamona Convent Secondary School?
Մասնագիտությունկինոդերասանուհի, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
ԱմուսինGrant Withers?, Tom Lewis? և Ժան Լուի Բերտո
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՋուդի Լյուիս, Christopher Lewis? և Peter Lewis?
 Loretta Young Վիքիպահեստում

Կենսագրություն

Երբ եղել է մեկ տարեկան, խաղացել է իր առաջին դերը՝ բարուրում երեխայի դերը։ Երեք տարեկանից նկարահանվել է իր մեծ քույրերի՝ Պոլի Էնն Յանգի և Էլիզաբեթ Ջեյն Յանգի հետ։

Սովորել է կանանց դպրոցում, իսկ 14 տարեկանում վերադարձել է կինո։ Նրա առաջին լուրջ դերը եղել է «Քմահաճ է, բայց լավն է» ֆիլմում, որը 1927 թվականին թույլ է տվել First National ընկերության հետ կնքել համաձայնագիր։ Այդ ժամանակ նա իր անունը փոխել է Լորետա։

17 տարեկանում փախել է տնից և գաղտնի ամուսնացել դերասան Հրանտ Ուիթերսի հետ։ Մեկ տարի անց ամուսնությունը չեղարկվել է, սակայն Լորետան շարունակել է խաղալ Ուիթերսի հետ «Չափազանց փոքր է ամուսնության համար» ֆիլմում։

1935 թվականին ծնվել է նրա դուստրը՝ Ջուդին, ում հայրը եղել է Քլարկ Գեյբլը։ Այդ փաստը խստագույնս գաղտնի է պահվել, քանի որ այդ ժամանակ դերասանը ամուսնացած է եղել։ Ովքեր տեղյակ են եղել Գեյբլի հայր լինելու մասին, սովորական են համարել։ Սակայն 2015 թվականին Յանգի հարս Լինդա Լյուիսը տեղեկացրել է, որ Յանգը մահից առաջ նրան խոստովանել է, որ ինտրիգ չի եղել։ Երբ նրանք նկարահանվել են «Նախնիների կանչը» ֆիլմում, Գեյբլը նրան բռնաբարել է, բայց Յանգը տարբեր ինչ-որ չափով այդ ամենում իրեն է մեղավոր համարել, քանի որ ինքն է Գեյբլին հրահրել։ Յանգը ընդհանրապես չի ցանկացել վնաս պատճառել Գեյբլին, կամ իր գործունեությանը, սակայն նա վախեցել է, որ «Twentieth Century Pictures» ընկերության գլխավոր մարդիկ կարող են ստիպել ընդհատել հղիությունը, բայց լինելով կաթոլիկ՝ նա չէր կարող գնալ այդ քայլին։ Այս խնդրի վերաբերյալ Յանգը, մայրը և քույրերը մանրազնին մշակել են մտածված ծրագիր, որպեսզի խուսափեն հրապարակումից, բայց նաև թողնեն երեխային։ Սկզբում Յանգը հեռանում է ֆիլմից, իսկ որոշ ժամանակ անց, երբ արդեն նկատվում էր հղիությունը, մեկնում է Անգլիա՝ արձակուրդի և վերադառնում է ԱՄՆ ծննդաբերության նախօրյակին։ 1935 թվականի նոյեմբերի 6-ին ծնվել է նրա դուստրը։ Աղջկան անվանել են Թադեոս առաքյալի պատվին։ Երեք շաբաթ անց վերադարձել է Հոլիվուդ, իսկ մի քանի ամիս անց երեխային հանձնել է մանկատուն։ Երբ աղջիկը եղել է 19 ամսական, Յանգի մայրը հայտնաբերել է աղջկան, իսկ Յանգը այդ ժամանակ խաղացել է փոքրիկ ներկայացման մեջ։ Յանգը պաշտոնապես ընդունել է աղջկան, իսկ ժուռնալիստ Լուելլա Պարսոնսին պատմել է հորինված պատմություն, ըստ որի որդեգրել է երկու երեխա, որից մեկին ստիպած է եղել հանձնել կենսաբանական մորը։

Այնուամենայնիվ Հոլիվուդում ոչ բոլորն էին հավատացել այդ պատմությանը և գուշակել էին՝ ով է երեխայի հայրը։ Նրանք, ովքեր գիտեին, թե ով է երեխայի հայրը, նրանց միջև արտաքին նմանություններ էին գտնում, որը երեխայի մեծանալուն զուգընթաց ավելի նկատելի էր դառնում։ Երեխայի ծնողները երբեք չեն խոստովանել, որ նրանք են աղջկա կենսաբանական ծնողները։ Յանգը միայն 1999 թվականին է խոսել դրա մասին, երբ Ջոան Վեստեր Անդերսոնին պատմել է իր ողջ կենսագրությունը։ Յանգի խնդրանքով նյութը չի հրապարակել Անդերսոնը, իսկ նրա մահից հետո հրապարակվել է կենսագրությունը։

Մեծ հաջողությունների է հասել 1940-ական թվականներին՝ նկարահանվելով «Ֆերմերի աղջիկը» (1947) և «Եպիսկոպոսի կինը» (1947) կինոնկարներում։

Վերջին անգամ մեծ էկրանին հայտնվել է 1953 թվականին «Դա տեղի է ունենում ամեն հինգշաբթի» ֆիլմում և նույն թվականին սկսել է թողարկել սեփական «Լորետա Յանգի շոուն» դրամատիկական շոու֊սերիալը «NBC» հեռուստաալիքով։ Սերիալը ութ տարի շարունակվել է։ Սերիալը դերասանուհուն բերել է երեք «Էմմի» մրցանակ։ Շոու֊բիզնեսը թողել է 1963 թվականին՝ իրեն նվիրելով կաթոլիկական բարեգործություններին, սակայն 1980-ական թվականներին վերադարձել է էկրան։ Վերջին անգամ էկրանին հայտնվել է 1989 թվականին՝ «Թագուհին անկյունում» ֆիլմում։

Մահացել է քրոջ տանը՝ Սանտա֊Մոնիկայում, 2000 թվականի օգոստոսի 12-ին՝ ձվարանի քաղցկեղից։ Թաղվել է Կալիֆոռնիայի Քալվեր֊Սիթի քաղաքում։

Ֆիլմագրություն

ԹվականՀայերեն անվանումԲնագիր անվանումԴեր
1917ֆen:The Primrose RingՀրեշտակ
1917ֆSirens of the Seaերեխա
1919ֆThe Only Wayերեխա
1921ֆWhite and Unmarriedերեխա
1921ֆ«Շեյխ»The Sheikերեխա
1927ֆ«Քմահաճ է, բայց լավն է»Naughty But Niceերեխա
1927ֆHer Wild Oatերեխա
1928ֆThe Whip Womanաղջիկ
1928ֆ«Ծիծաղիր ծաղրածու, ծիծաղիր»Laugh, Clown, LaughՍիմոնետա
1928ֆThe Magnificent FlirtԴենիս Լավերն
1928ֆThe Head ManՔերոլ Վաթս
1928ֆScarlet SeasՄարգարետ Բարբո
1931ֆ«Պլատինե շիկահեր»Platinum BlondeԳալահեր
1931ֆ«Գողացված թանկարժեքներ»The Stolen Joolsկամեո
1933ֆ«Աշխատակիցների մուտքը»Employees' EntranceՄեդելայն Ուոլթերս Ուետ
1935ֆ«Նախնիների կանչը»Call of the WildՔլեր Բլեյք
1937ֆ«Սրճարան մետրոպոլ»Café MetropoleԼաուրա Ռիդջուեյ
1938ֆ«Չորս օգնական և տղամարդ»Four Men and a PrayerԼինն Չերինգտոն
1947ֆ«Ֆերմերի աղջիկը»The Farmer's Daughter
1949ֆ«Մեղադրյալը»The AccusedՎիլմա Թատլ
1951ֆ«Տագնապի պատճառը»Cause for Alarm!Էլեն Ջոնս

Մրցանակներ և անվանակարգեր

  • «Օսկար»
1948 — Լավագույն կանացի դեր՝ «Ֆերմերի աղջիկը» ֆիլմի համար
1950 — Լավագույն կանացի դեր՝ «Արի ախոռ» ֆիլմի համար (անվանակարգ)
  • «Ոսկե գլոբուս»։
1959 — Լավագույն հեռուստաշոու՝ «Գրիր Լորետա» շոուի համար
1987 — Ֆիլմի լավագույն դերասան՝ « Ծննդյան նախօրյակ»
1990 — Ֆիլմի լավագույն դերասան՝ « Թագուհին անկյունում» ֆիլմի համար (անվանակարգ)

Յանգը Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի երկու աստղ, առաջինը կինոնկարների համար, երկրորդը՝ Հեռուստատեսությունում աշխատանքի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորետա Յանգ» հոդվածին։