Լուկա (Մալթա)

Լուկա (մալթ.՝ Ħal Luqa, բառացի՝ բարդի), գյուղ Մալթայի հարավում։ Այս հին գյուղը՝ խիտ բնակչությամբ, տիպական է Մալթա կղզու համար։ 2004 թվականի մարտի դրությամբ գյուղն ունեցել է 5.945 բնակիչ[2]։ Գլխավոր հրապարակում կա եկեղեցի՝ նվիրված Անդրեաս առաքյալին[3]։ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնն ավանդաբար նշվում է հուլիսի առաջին կիրակի օրը[4]։

Բնակավայր
Լուկա
ԴրոշԶինանշան

ԵրկիրՄալթա Մալթա
Մակերես6,28 կմ²
ԲԾՄ75 մետր
Բնակչություն5945 մարդ (մարտի 31, 2014)[1]
Հեռախոսային կոդ395
Փոստային դասիչLQA
Լուկա (Մալթա) (Մալթա)##
Լուկա (Մալթա) (Մալթա)

Նշանավոր գյուտարար, ժամագործ Միքելանջելո Սապյանոն (1826-1912) ապրել է Լուկայում։ Նա պատրաստել է տարբեր տեսակի ժամացույցներ. զանգակատան ժամացույցի հեղինակը ևս նա է։ Տունը, որտեղ ապրել է ժամագործը, գտնվում է Պաուլա Մագրի փողոցում[5]։

Պատմություն

Լուկայի տեսարաններ

Լուկան հիմնադրևվել է 1634 թվականին Հռոմի Ուրբանոս VIII-ի հրամանով։ 1592 թվականին այն տուժել է բուբոնային ժանտախտից, որն այդ ժամանակ տարածված էր Մալթայի շատ բնակավայրերում և բազմաթիվ մարդկային կյանքեր էր խլել։ Այս ցավալի իրադարձության վկան է գերեզմանատունը, որը հայտնաբերվել է Կարմել փողոցում. այստեղ մարդիկ թաղված են գերեզմանի վերածված դաշտավայրում։

Լուկայի համար ևս մեկ ողբերգություն է եղել խոլերայի համաճարակը 1850 թվականին, երբ մահացել է 13 մարդ։ Ի վկայություն այս իրադարձության՝ Վալետո Ռոուդում մինչ օրս պահպանվել է գերեզմանոց։

20-րդ դարի սկզբներին Լուկան ճանաչում է ստացել օդանավակայանի շնորհիվ։ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը Լուկայի մոտ հիմնադրել են օդանավակայան, որը հետագայում դարձել է քաղաքացիական։ Այդ ուժերը օդանավակայանն օգտագործել են մինչև 1979 թվականի մարտի 31-ը, երբ այն նվիրվել է Մալթայի կառավարությանը քաղաքացիական նպատակներով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լուկայում շատ մարդիկ են մահացել, ինտենսիվ ռմբակոծման արդյունքում ավերվել են շատ շինություններ։ Մինչ օրս Լուկայում հիշում են այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել 1942 թվականի ապրիլի 9-ին։ Այդ օրը ռումբն ընկել է ռազմապաստարանի վրա, և ներսում եղած մարդիկ կենդանի թաղվել են։ Տեղական խորհուրդը մինչ օրս հիշում է մարդկանց, որոնք մահացել են պատերազմի ժամանակ, և դրան ի հիշատակ՝ պսակ դնելու արարողություն է կատարվում, որին մասնակցում են տեղական այլ կազմակերպություններ, ակումբներ։

Լուկայի հովանավորն է համարվում Անդրեաս առաքյալը։ Լուկայում կա նրան նվիրված արձան՝ երկհարկանի շեքօի բարձրությամբ։

Կլիմա

Մալթա (Լուկա, 1981–2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)15.6
(60.1)
15.6
(60.1)
17.3
(63.1)
19.8
(67.6)
24.1
(75.4)
28.6
(83.5)
31.5
(88.7)
31.8
(89.2)
28.5
(83.3)
25.0
(77)
20.7
(69.3)
17.1
(62.8)
23.0
(73.4)
Միջին օրական °C (°F)12.8
(55)
12.5
(54.5)
13.9
(57)
16.1
(61)
19.8
(67.6)
23.9
(75)
26.6
(79.9)
27.2
(81)
24.7
(76.5)
21.5
(70.7)
17.7
(63.9)
14.4
(57.9)
19.3
(66.7)
Միջին ցածր °C (°F)9.9
(49.8)
9.4
(48.9)
10.6
(51.1)
12.4
(54.3)
15.5
(59.9)
19.1
(66.4)
21.7
(71.1)
22.6
(72.7)
20.8
(69.4)
18.1
(64.6)
14.6
(58.3)
11.6
(52.9)
15.5
(59.9)
Տեղումներ մմ (դյույմ)98.5
(3.878)
60.1
(2.366)
44.2
(1.74)
20.7
(0.815)
16.0
(0.63)
4.6
(0.181)
0.3
(0.012)
12.8
(0.504)
58.6
(2.307)
82.9
(3.264)
92.3
(3.634)
109.2
(4.299)
595.8
(23.457)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm)1075411014691058
Միջին ամսական արևային ժամ176.7194.3235.6261.0310.0351.0384.4362.7282.0220.1189.0164.33131,1
աղբյուր: Meteo Climate (1981–2010 Data)[6], climatetemp.info (Sun Data)[7]

Կառավարում

Լուկայի քաղաքացիները երեք տարին մեկ ընտրում են տեղական խորհուրդ, որը բաղկացած է յոթ անդամից։ Նրանցից մեկը դառնում է քաղաքապետ։

Տնտեսություն

Air Malta և Medavia ընկերությունների գլխամասային գրասենյակները գտնվում են Լուկայի միջազգային օդանավակայանում[8][9]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա (Մալթա)» հոդվածին։