Լուց Շմադել

Լուց Շմադել (գերմ.՝ Lutz Dieter Schmadel, հուլիսի 2, 1942(1942-07-02), Բեռլին, Նացիստական Գերմանիա - հոկտեմբերի 21, 2016(2016-10-21)[2][3][4]), գերմանացի աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է Հայդելբերգի համալսարանին կից Աստղագիտական հաշվարկների ինստիտուտում, մասնագիտացվում էր աստերոիդների ուղեծրերի հետազոտությունների վրա։ 1990 թվականից 1993 թվականները, ինչպես նաև 1960 թվականին հայտնաբերել է ընդհանուր առմամբ 244 աստերոիդ, որոնց մի մասը նա հայտնաբերել է Ֆրեյմուտ Բորնգենի և Ռայներ Ստոսի հետ համատեղ[5]։

Լուց Շմադել
Lutz Dieter Schmadel
Ծնվել էհուլիսի 2, 1942(1942-07-02)
Բեռլին, Նացիստական Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 21, 2016(2016-10-21) (74 տարեկան)
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տաուտենբուրգի աստղադիտարան
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Ամուսին(ներ)Anna Theresia Schmadel?

Շմադելը նաև ստեղծել է «Dictionary of minor planet names» ուղեցույց ձեռնարկը, որում հավաքված են 12804 աստերոիդների (2006 թվականի մարտի դրությամբ) հայտնաբերման և անվանման առանձնահատկությունների մասին տեղեկություններ[6]։

Նրա պատվին է անվանվել (2234) Շմադել աստերոիդը[7]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ