Լրտեսի ընտանիք

Լրտեսի ընտանիքը, ճապոնական մանգայի շարք, որը գրվել և նկարազարդվել է Տացույա Էնդոյի կողմից։ Պատմությունը մի լրտեսի մասին է, ով պետք է «ընտանիք կառուցի»՝ իր առաքելությունը կատարելու համար՝ չգիտակցելով, որ աղջիկը, որին որդեգրում է որպես իր դուստր, հեռամտաընկալունակ է, իսկ կինը, ում հետ համաձայնվում է ամուսնանալ՝ հմուտ մարդասպան։ Շարքը թողարկվում է երկու շաբաթը մեկ Shueisha- ի Shōnen Jump+ հավելվածում և կայքում 2019 թվականի մարտից[1]։

2022 թվականի մայիսի դրությամբ շարքն ունի ավելի քան 18 միլիոն օրինակ շրջանառության մեջ։

Սյուժե

Վեստալիսի և Օստանիայի հակառակորդ ազգերի միջև խաղաղություն պահպանելու համար Վեստալիսի գործակալ Թվայլայթին (անգլ․ Twilight- մթնշաղ) հանձնարարված է լրտեսել Օստանիայում Ազգային միասնություն կուսակցության առաջնորդ Դոնովան Դեսմոնդին։ Այնուամենայնիվ, Դեսմոնդի հետ մտերմանալու համար, Մթնշաղը պետք է որդեգրի երեխայի, վերջինիս գրանցի նույն մասնավոր դպրոցում, որտեղ Դեսմոնդի որդիներն են, և ներկայանալ որպես համադասարանցու ծնող։

Այս ամենն իրագործելու և երջանիկ ընտանիքի կերպարը ներկայացնելու համար նա հանդես է գալիս Լոյդ Ֆորջեր կեղծանունով, որդեգրում Անյա անունով մի որբ աղջկա և ամուսնանում Յոր Բրիար անունով մի կնոջ հետ։ Սակայն, առանց նրա իմացության, Անյան կարող է մտքեր կարդալ, և Յորն իրականում պրոֆեսիոնալ մարդասպան է։ Ոչ Լոյդը, ոչ Յորը տեղյակ չեն միմյանց իրական ինքնությունների մասին, կամ որ Անյան գիտի իրենց իրական մասնագիտությունները։ Ընտանիքը հետագայում ձեռք է բերում նախաճանաչողական ունակություններով մի շուն, որին կոչում են «Բոնդ»։ Չնայած այս անհայտ գործոններին և Թվայլայթի երբեմն խելամտության կորստին՝ տարիներ շարունակ լրտես լինելու պատճառով, նա պետք է սովորի կատարել իդեալական հոր և ամուսնու դեր, որպեսզի իրագործի իր առաքելությունը։

Գլխավոր հերոսներ

Ֆորջերների ընտանիք

Լոյդ Ֆորջեր (ճապ․՝ ロイド・フォージャー Roido Fōjā) / Թվայլայթ (չին․՝ 黄昏 Tasogare)
Ձայնային կրկնօրինակող՝ Տակույա Եգուչի[2] (ճապ․), Ալեքս Օրգան[3] (անգլ․)։
Վեստալիսից անանուն լրտես ՝ մարտական, հիշողության և տեղեկատվության մշակման արտակարգ ունակություններով։ Որպես քողարկման վարպետ՝ «Լոյդն» օգտագործում է տարբեր դեմքեր և անուններ յուրաքանչյուր առաքելության համար, թեև նա ընդհանուր առմամբ հայտնի է իր ծածկանունով՝ «Թվայլայթ»։ Նրա ներկայիս առաքելությունը՝ «Strix» օպերացիան, պահանջում է, որ նա երեխա գրանցի հեղինակավոր Eden Academy-ում, որպեսզի մոտենա Օստանիայի ռազմատենչ քաղաքական կուսակցության նշանավոր գործչին։ Եվ այսպես, նա քողարկվում է որպես «Լոյդ Ֆորջեր»՝ Բերլինթի գլխավոր հիվանդանոցի հոգեբույժ, որպեսզի կեղծ ընտանիք ստեղծի՝ որդեգրելով Անյային և ամուսնանալով Յորի հետ, թեև անտեղյակ լինելով նրանց թաքնված տաղանդների մասին։ Լոյդն ունի հսկայական տաղանդներ և հմտություններ լրտեսության և իրական կյանքում։ Թեև նա կարծես մանիպուլյատիվ և պրագմատիկ է իր առաքելություններն իրականացնելիս, նա բացահայտում է իր հոգատար լինելու հատկանիշը, և իրեն որպես լավ մարդ է ցուցաբերւոմ իր կեղծ ընտանիքի համար։ Նախկինում, որպես պատերազմի որբ, նա դարձել է լրտես՝ ստեղծելու «աշխարհ, որտեղ երեխաները լացելու կարիք չունեն»։
Յոր Ֆորջեր (ճապ․՝ ヨル・フォージャー Yoru Fōjā) / Փուշի արքայադուստր (ճապ․՝ いばら姫 Ibara Hime)
Ձայնային կրկնօրինակող՝ Սաորի Հայամի[4] (ճապ․), Նատալի Վան Սիսթին[3] (անգլ․)։
«Փուշի արքայադուստր» մականունով 27-ամյա պրոֆեսիոնալ մարդասպանը, ով հանդես է գալիս որպես Բերլինթի Սիթի Հոլլի աշխատակից։ Նա համաձայնում է կեղծ ամուսնության՝ առանց իմանալու Լոյդի իրական պատմությունը, քանի որ չամուսնացած երիտասարդ կանայք կասկածվում են լրտեսության մեջ։ Նա կարծում է, որ Անյան Լոյդի կենսաբանական դուստրն է նախորդ ամուսնությունից։ Յորը չափազանց ուժեղ է, քանի որ նա կարող է ոտքով հարվածել արագընթաց մեքենային, գոյատևել գնդակային վերքերից և դիմակայել մահացու թույներին։ Յորը լավ կատարում է մաքրություն, իր սպանության աշխատանքի բնույթից ելնելով, բայց նա լավ չի կարողանում կատարել որոշ այլ տնային գործեր, մասնավորապես՝ խոհարարություն։ Նրա պատրաստած կերակուրն այնքան վատն է, որ մինչ նա ձգտում է բարելավել այն, Լոյդն է պատրաստում կերակուրների մեծ մասը։ Իր սպանություններում Յորը գազանային տեսք ունենալու աստիճան կատաղի և վախեցնող է։ Իր սպանություններից զատ, Յորը մեղմ է, բարի, բարեկիրթ խոսող և հոգատար ուրիշների հանդեպ։ Նա երբեմն լինում է նաև ցրված և անտարբեր։ Ինչպես Լոյդը, այնպես էլ Յորը վաղ են կորցրել իրենց ծնողներին։ Յորն ինքնուրույն է մեծացրել իր կրտսեր եղբորը՝ Յուրիին, սակայն նա տեղյակ չէ Յուրիի աշխատանքից Գաղտնի ոստիկանությունում։
Անյա Ֆորջեր (ճապ․՝ アーニャ・フォージャー Ānya Fōjā)
Ձայնային կրկնօրինակող՝ Ացումի Տանեզակի[4] (ճապ․), Մեգան Շիփմեն[3] (անգլ․)։
Անյան, ով կարողանում է մտքեր կարդալ, միակն է, ով գիտի իր ընտանիքի կարգավիճակը, բայց թաքցնում է իր տաղանդները կրկին լքվելու վախից։ Նա պնդեց, որ վեց տարեկան է, երբ Լոյդի միտքը կարդալով իմացավ, որ նա վեց տարեկան երեխայի կարիք ունի իր առաջադրանքի համար, թեև նա, ըստ երևույթին, մոտավորապես չորս կամ հինգ տարեկան է։ Նրա իրական տարիքը ներկայումս հայտնի չէ։ Նա ի սկզբանե եղել է փորձարկումների օբյեկտ, ում կոչում էին "Subject 007" (ճապ.՝ 被検体007 Hikentai 007, lit. "Test Subject 007"): Նրա անցյալի միակ հաստատված մանրամասներից են այն,որ նրա անունն Անյա է, և որ նրան որդեգրել են մի քանի ընտանիքներ, որոնք ամեն անգամ աղջկան վերադարձրել են մանկատուն։ Իր կարողությունների պատճառով Անյան չի սիրում ամբոխում գտնվել, և նա լավ չի սովորում, քանի որ պատշաճ կրթություն չի ստացել։ Նա հակված է կարդալ մարդկանց մտքերը թեստի պատասխանների համար։ Այնուամենայնիվ, նա չի կարող օգտագործել իր ունակությունները նորալուսնի ժամանակ։ Անյայի սիրելի խորտիկը գետնանուշն է։ Նրան դուր է գալիս լրտեսական թեմայով «Լրտեսական պատերազմներ» մուլտֆիլմը և կարծում է, որ գաղտնիքների և առաքելությունների հետ կապված ցանկացած բան հետաքրքիր է։ Իր տարիքի համեմատ նա իսկապես ճկուն է և արագաշարժ, և ժամանակ առ ժամանակ կարողանում է մոլորեցնել Լոյդին։ Նա, ըստ երևույթին, նաև ունի տաղանդ դասական գրականության ոլորտում։
Բոնդ Ֆորջեր (ճապ․՝ ボンド・フォージャー Bondo Fōjā)
Ընտանիքի ընտանի կենդանին՝ Մեծ Պիրենեյ Բոնդը, ի սկզբանե եղել է Project Apple-ի շների փորձարկման առարկան, որին կոչում էին "Subject 8" (ճապ.՝ 実験体8号 Jikkentai 8-gō, lit. "Experimental Subject no. 8")։ Նա կարող ապագան տեսնել, մի փաստ, որը գիտի միայն Անյան իր հեռամտաընկալունակության շնորհիվ։ Բոնդը հանդիպում է Անյային և Ֆորջերների ընտանիքին, երբ օգտագործվում է ահաբեկչական պայթյունային հարձակման ժամանակ։ Իր կարողության շնորհիվ նա կապ հաստատեց և պաշտպանեց Անյային՝ անգիտակցաբար փրկելով Լոյդի կյանքը։ Հետագայում նա դարձավ Ֆորջերների ընտանի կենդանին։ Նա անվերապահ սեր և հավատարմություն է ցուցաբերում Ֆորջերների հանդեպ և հատկապես մտերիմ է Անյայի հետ։ Նա տատանվում է ցանկացած ձևի ուսուցման նկատմամբ՝ Apple Project-ում իր անցյալի պատճառով։ Նա վախենում է Յորի պատրաստած կերակուրներից այն բանից հետո, երբ ապագան տեսնելու շնորհիվ տեսավ, որ այն կարող է սպանել իրեն, և ամեն ինչ անում է այդ կերակուրներից խուսափելու համար։ Նրան Բոնդ անունը տրվել է «Լրտեսների պատերազմներում» հանդես եկող Անյայի սիրելի մուլտհերոս Բոնդմենի պատվին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ