Խնոցի (բանաստեղծություն)

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Խնոցի», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկը։ Ակունքը ժողովրդական է։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիր։

Խնոցի
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանԽնոցի

Ստեղծման պատմություն

Հովհաննես Թումանյանի «Խնոցի» բանաստեղծությունը տպագրվել է Ե․ Լալայանի «Ազգագրական հանդեսում»։ Ժողովրդական երգի 10 տողերից Թումանյանն ընտրել է 4-ը, մշակել, բնահավաքի «Խնոցու երգը» վերնագիրը դարձրել «Խնոցի»։

«Խնոցի» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 85-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարի 91-րդ էջում։ Ապա տպագրվել է 1940-1959 վականներին Երևանում 6 հոտորով լույս տեսած Հովհաննես Թումանյան երկերի ժողովածուի 1-ին հատորի 225-րդ էջում[1]։

Արտատպվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիից։

Ծանոթագրություններ