Դոդո (ֆուտբոլիստ)

բրազիլական Ֆուտբոլիստ

Խոսե Ռոդոլֆո Պիրես Ռիբեյրո (պորտ.՝ José Rodolfo Pires Ribeiro առավել հայտնի է Դոդո (անգլ.՝ Dodo) անունով, փետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3], Կամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան, Բրազիլիայի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին ֆուտբոլիստ։

Դոդո
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 6, 1992(1992-02-06)[1][2][3] (32 տարեկան)
ԾննդավայրԿամպինաս, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ177 սանտիմետր
Քաշ69 կիլոգրամ
Դիրքեզրային պաշտպան
Պատանեկան կարիերա
2003-2007Բրազիլիա Կրուզեյրո
2007-2009Բրազիլիա Կորինթիանս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2009-2012Բրազիլիա Կորինթիանս4 (0)
2011 Բրազիլիա Բաիա14 (1)
2012-2014Իտալիա Ռոմա30 (0)
2014-2015Իտալիա Ինտերնացիոնալե20 (0)
2016 Իտալիա Սամպդորիա17 (0)
2016—Իտալիա Սամպդորիա7 (0)
2018 Բրազիլիա Սանթոս42 (1)
2019 Բրազիլիա Կրուզեյրո22 (0)
Ազգային հավաքական
2010—2011 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17)7 (1)
2011Բրազիլիա Բրազիլիա (մինչև 20)3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12.05.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 24.3.2019

Կենսագրություն

Դոդոն 11 տարեկանից մինչև 15 տարեկանը խաղացել է «Կրուզեյրո» դպրոցում, ապա տեղափոխվել է «Կորինթիանս»[4][5]։ Թիմի հիմնական կազմում դեբյուտը կատարել է 2009 թվականին։ 2010 թվականի դեկտեմբերին վարձավճարով տեղափոխվել է «Բաիա»[6]։

2012 թվականի հուլիսի 2-ին պայմանագիր է կնքել «Ռոմա» ակումբի հետ և բրազիլական Սերիա Ա-ից տեղափոխվել իտալական Սերիա Ա։ Դեբյուտը նշել է հոկտեմբերի 28-ին «Ուդինեզեի» դեմ խաղում (2:3)։ Սկսել է խաղալ հիմնական կազմում, սակայն հետո նրան փոխարինել է իր հայրենակից Մարկինյոսը[7]։ Դեբյուտային մրցաշրջանում անցկացրել է 11 խաղ։

2014 թվականի ամռանը տեղափոխվել է «Ինտերնացիոնալե»։ 2016 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Սամպդորիա» մինչև մրցաշրջանի ավարտը[8]։

2019 թվականի հունվարի 24-ին Դոդոն վարձավճարով տեղափոխվել է «Կրուզեյրո»։ Պաշտպանին թիմ հրավիրել է Մանո Մենեզեսը, որը եղել էր «Կորինթիանսի» մարզիչը 2009 թվականին[5]։

2009 թվականին Դոդոն Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքականին օգնել է հաղթել Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնությունում։ 2014 թվականին հրավիրվել է Բրազիլիայի ազգային հավաքական (Արգենտինայի և Ճապոնիայի դեմ ընկերական խաղերից առաջ)[9], սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ

  • Հարավային Ամերիկայի պատանեկան առաջնության չեմպիոն (1) – 2009
  • / Սուպերկլասիկո դե լաս Ամերիկասի հաղթող (1) – 2014 (չի խաղացել)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ