Խորանարդ մետր

չափի միավոր

Խորանարդ մետր (խորանարդ և մետր բառերից) (մ3), ծավալի չափման միավոր միավորների միջազգային համակարգում (ՄՀ)։

Մեկ մետր խորանարդը հավասար է մեկ մետր երկարությամբ կողմ ունեցող խորանարդի ծավալին[1]։

Մեծություն

Մեծությունն իր անվանումն ստացել խորանարդ և մետր բառերի միավորումից։

Մեծության միջազգային նշանակումն է m³։ Երբեմն -ի փոխարեն նշանակում են «խոր. մ.» -ով, օրինակ տեխնիկական անբավարար հնարավորությունների պարագայում, երբ աստիճանային ինդեքսի արտածումն անհնար է[2]։ Այնուամենայնիվ միավորների միջազգային համակարգում արգելվում է նմանատիպ նշանակումները։

1 մ³

= 1000 դմ³

= 1 000 000 սմ³= 1 000 000 000 մմ³= 1000 լիտր

Բացի հիմնական միավորներից նպատակահարմար է մետր խորանարդն արտահայտել նաև այլ համակարգերի չափման միավորներով՝

Խորանարդն արտահայտված չափման միավորներով

1 մ³

= 35,3 խորանարդ ֆուտ= 1,31 խորանարդ յարդ= 6,29 Բարրել


Չափում

Կենցաղում խորանարդ մետրով չափում են հեղուկների ծախսը, հաճախ գնահատում հեղուկների, գազերի սակագները, ինչպես նաև պինդ նյութերի՝ բետոնի, փայտի սակագները։

Ագրեգատային ցուցանիշներ

Մաքուր ջրի մեկ խորանարդ մետրը իր առավելագույն խտության ջերմաստիճանում՝ +3,98 °C և նորմալ մթնոլորտային ճնշման՝ 101,325 կՊա պայմաններում ունի 1000 կգ (1 տոննա) զանգված։ 0 °C ջերմաստիճանում գտնվող սառցաջրի մեկ խորանարդ մետրն ավելի թեթև է 999,972 կգ։ Ջրի մեկ խորանարդ մետրը 0-ից մինչև +100 °С տաքացնելու համար, նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում անհրաժեշտ է ծախսել շուրջ 100 միլիոն կալորիա, կամ 116,299 կՎտ/ժամ էներգիա։

Ձմռանը 1 մ³ թարմ տեղացած ձյունը կշռում է 50-60 կգ, իսկ 1 մ³ սեղմված ձյունը կշռում է 300-400 կգ[3]։

Մեկ խորանարդ մետր վառելափայտ

Բետոնի մեկ խորանարդ մետրի զանգվածը կախված է տվյալ բետոնի դասից(м100-500), միջին զանգվածը կազմում է մոտ 2500 կգ[4]։

Ծանոթագրություններ