Ծաղիկներով լանդշաֆտ (Նիրվանա)

«Ծաղիկներով լանդշաֆտ (Նիրվանա)» (սլովակ.՝ Krajina s kvetmi), սլովակ նկարիչ Զոլտան Պալուջիի (1898–1935) 1930 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Սլովակիայի ազգային պատկերասրահում։ Կտավն ունի 80 սմ բարձրություն, 100 սմ լայնություն, նյութը՝ կտավ յուղաներկ[3][4]։

Ծաղիկներով լանդշաֆտ
տեսակգեղանկար
նկարիչԶոլտան Պալուջի
տարի1930
բարձրություն80 ± 1 սանտիմետր[1]
լայնություն100 ± 1 սանտիմետր[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[2]
գտնվում էՍլովակիայի ազգային պատկերասրահ
հավաքածուՍլովակիայի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Նկարագրություն

Այս լանդշաֆտային աշխատանքը համարվում է նկարչի առավել ուշագրավ գործերից։ Բուդապեշտում, Կրակովում, Մյունխենում և Փարիզում անցկացրած տարիներին նկարիչը ծանոթացել է ժամանակակից արվեստի և ժամանակակից համաշխարհային գործընթացներին և ստեղծել Սլովակիայի արվեստի բալլադային պատկերը, որն իր վրա է կրում Էդվարդ Մունկի հոգեբանությունը և Պոլ Գոգենի սիմվոլիզմը, որը արտահայտվում է լանդշաֆտում։

«Ծաղիկներով լանդշաֆտը» 1930-ական թվականներին դարձել է մի շարք նկարների խորհրդանշական նախատիպ, և ստեղծվել է նկարչի ամենաարդյունավետ ժամանակաշրջանում։ Ձևի ու գույնի միախառնումը ընդգծում են նկարի խորհրդանշական ուղերձը[3][4]։

Ծանոթագրություններ