Ծիրան (միրգ)

Ծիրան` ծիրանի ծառի պտուղը, հիմնականում սովորական ծիրանի (Prunus armeniaca Lin., Armeniaca vulgaris Lam.) ինչպես նաև Armeniaca Prunus ( Prunus sect. Armeniaca) սեկցիայի ցեղակից տեսակների (Ռուսաստանում այս սեկցիան ընդունված էհամարել առանձին ցեղ), մենչույան ծիրան (Prunus mandshurica), ճապոնական ծիրան (Prunus mume), սիբիրյան ծիրան ( Prunus sibirica ), բրիանական ծիրան (Prunus brigantina) և այլն։ Նաև ծիրան են կոչում որոշ հիբրիդային տեսակների պտուղներ[1][2]։

Արտաքին տեսք

Ծիրանի գույնը պայմանավորված է նրանց մեջ պարունակվող կարոտինոիդների առկայությամբ[3][3][4][5]։

Սննդային արժեք

Պտուղները պարունակում են շաքար, վիտամիններ, օրգանական թթուներ և հանքանյութեր։ Մարդկանց համար հանդիսանում են կալիումի, վիտամին C-ի աղբյուր, չնայած նրա մեջ վիտամին C-ի քանակը շատ չէ՝ 100 գրամի մեջ 10 մգ։ Երկաթընույնպես շատ չէ՝ 0.4 մգ 100 գրամի դիմաց[6]։

Ծիրանը ցածր կալորիականություն ունի (100գ-իմեջ՝ 48 կկալ), ուստի այն լավ է, որպես դիետիկ մթերք[7][8]։

Ծիրանից կարող ենք պատրաստել ջեմ, կոմպոտներ, մուաբա, ինչպես նաև գինի և լիկյոր։

Բացի դրանից, ծիրանը չորացնում են[9]։ Չորացնելու ընթացքում պտուղները պահպանում են օգտակար հատկությունները[10]։ Ծիրանները, որոնք չորացրել են առանց կորիզ, կոչվում են ծիրանաչիր։

Հայաստանում ծիրանից պատրաստվում են նաև ալանի[11]։ Ծիրանները մի փոքր չորացնում են, ապա հեռացնում են կորիզըը և դրանք փոխարինում են ընկույզով և շաքարով։

Ծիրանի կորիզ` բաց շագանակագույն գույնի։ Դրանք ուտում են, իսկ միջուկից մարցիպան են պատրաստում։ Երբեմն ծառայում է որպես դառը նուշի փոխարինող։

Ծանոթագրություններ