Ծնելիության գործակից

Ծնելության գործակիցը՝ (ծնունդներ/բնակչության մակարդակ) որոշակի ժամանակահատվածի համար 1000 մարդուն ընկնող ծնունդների քանակն է[1]։ Ծնելիության գործակիցը հաշվարկվում է մի քանի եղանակով, որի համար հիմք է հանդիսանում իրական ծնունդները պետական գրանցման համակարգում և բնակչության թվաքանակը համաձայն մարդահամարի տվյալների։ Ծնելիության գործակիցը (մահացածության և միգրացիայի գործակիցների հետ միասին) օգտագործվում է բնակչության աճը հաշվարկելու համար։

Պետությունները ըստ ծնելության գործակցի 2014 թվականի դրությամբ

Ծնելիության գործակիցը նաև օգտագործվում է որոշակի տարիքային խմբերի համար, դրա համար հիմք է ընդունվում 1000 տվյալ տարիքային խումբը[2]։ Ծնելիության գործակից տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1859 թվականին[3]։

Աշխարհի պատմական և կանխատեսված ծնելիության գործակիցը (1950–2050)[4]
ՏարիներԳործակիցՏարիներԳործակից
1950–195537.22000–200521.2
1955–196035.32005–201020.3
1960–196534.92010–201519.4
1965–197033.42015–202018.2
1970–197530.82020–202516.9
1975–198028.42025–203015.8
1980–198527.92030–203515.0
1985–199027.32035–204014.5
1990–199524.72040–204514.0
1995–200022.52045–205013.4

2012 թվականի դրությամբ աշխարհի ծնելիության միջին գործակիցը կազմում է 19,15[5], իսկ 2007` 20,09[6]։ Իսկ 2016 թվականին գործակիցը նվազել է մինչև 18.6[7]:

2016 թվականի գործակիցը ցույց է տալիս, որ ամեն վայրկյան աշխարհում ծնվում է միջինը 4,3 մարդ, իսկ ամեն րոպե` 256 մարդ[7]։

Քաղաքականություն

Ծնելիության գործակիցը պետությունների, կառավարությունների ուշադրության կենտրոնում է։ Որոշները (օրինակ Իտալիան և Մալայզիան) ծնելության գործակիցը կապում են ֆինանսական վիճակի հետ և խրախուսում են նոր մայրերին։ Կան պետություններ, որոնք պայքարում են ծնելիության գործակցի դեմ (օրինակ Չինաստանի մեկ երեխայի քաղաքականությունը 1978-ից 2015 թվականներին)։ Քաղաքականությունը, երբ նվազեցվում է ծնելիությունը համարվում է հակաազգային քաղաքականություն։

Համարվում է, որ կանանց իրավունքների մեծացումը բերում է ծնելիության գործակցի անկմանը։ Որոշ երկրներ կանանց իրավունքների մեծացման մեթոդով նվազեցնում են ծնելիության գործակիցը։ Հիմնականում մեծ ծնելիության գործակիցը ուղղորդվում է առողջական խնդիրներով, ցածր կենսամակարդակով և կանանց իրավունքների ցածր մակարդակով։ Ժողովրդագրական թեզիսի համաձայն, որքան բարձր է երկրի զարգացվածությունը, այնքան ցածր է ծնելիության մակարդակը։

Համարվում է, որ երբ ծնելիության գործակիցը 10-20 է, ապա այն ցածր է, 40-50-ի դեպքում այն բարձր է[8]։ Այս էստրեմումի կետերում երկրի կառավարությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, բարձրի դեպքում կրճատման մեխանիզմներ կիրառի, իսկ ցածրի դեպքում` հակառակը։

Պետությունների ծնելիության գործակիցներ

Համաձայն CIA-ի «'The World Factbook», ամենաբարձ ծնելիության գործակիցը Նիգերում է (51,26), իսկ ամենացածրը` Մոնակոյում (6,72)։

Համեմատած 1950-ական թվականների հետ (երբ ծնելիության գործակիցը 36 էր)[9], ծնելիության գործակիցը 2011 թվականի դրությամբ նվազել է 16-ի, և շատ գիտնականներ կանխատեսում են, որ անկումը կշարունակվի[10]։

Տարբեր աշխարհագրական վայրերում ծնելության գործակիցները տարբեր են։ Եվրոպայում 2011 թվականի հուլիսի դրությամբ Իռլանդիայի ծնելիության գործակիցը 16,5 էր, Ֆրանսիայում` 12,8, իսկ Շվեդիայում` 12.3[11][12]:

Հայաստան

Ծնելիության գործակիցը Հայաստանում ավելի ցածր է քան միջինը աշխարհում, սակայն 2000 թվականից հետո այն ունի աճման միտում։

Հայաստանի պատմական (2000–2015)[13]
ՏարիներԳործակիցՏարիներԳործակից
200010,6201014,7
200110,0201114,3
200210,1201214,0
200311,3201313.8
200411,8201414,3
200511,9201513.9
200612,02016
200712,92017
200813,32018
200914,52019

Ենթասահարա

Ենթասահարայում ծնելիության գործակիցը ամենաբարձրն է։ 2016 թվականի դրությամբ Նիգերը, Մալին, Ուգանդան, Զամբիան և Բուրունդին ունեին ամենաբարձր ծնելիության գործակիցը աշխարհում[14]։ Սա համարվում է պարադոքս, քանի որ այս երկրները չափազանց աղքատ են և տրամաբանական չէ շատ երեխա ունենալը[15]։

Աֆղանստան

Աֆղանստանը 2016 թվականի դրությամբ ծնելիության գործակցով 11-րդն է աշխարհում և առաջինը որպես ոչ աֆրիկյան երկիր[14]։ Այս բարձր գործակիցը բացատրվում է ավանդույթներով, կրոնական գործոններով, կանանց իրավունքների ցածր մակարդակով և շատ տղաներ ունենալու ցանկությամբ[16]։

Ծանոթագրություններ