Ծորակի ջուր

Ծորակի ջուր (առավել հայտնի որպես հոսող ջուր, խողովակացված ջուր կամ քաղաքային ջուր), ծորակի՝ ջուր մատակարարող փականի միջոցով մատակարարվող ջուր։ Շատ երկրներում ծորակի ջուրը հաճախ խմելու ջրի որակ ունի։ Ծորակի ջուրը հաճախ օգտագործվում է խմելու, սննդի պատրաստման, լվացվելու և զուգարանի ջուրը քաշելու համար։ Սենյակային ծորակի ջուրը տեղաբաշխվում է սենյակային ջրամատակարարման միջոցով, որը դեռ հնագույն ժամանակներից գոյություն ուներ, բայց շատ քիչ մարդկանց էր հասանելի մինչև 19-րդ դարի երկրորդ կեսը, երբ այն տարածում գտավ այժմյան զարգացած երկրներում։ Ծորակի ջուրը սովորական դարձավ շատ շրջաններում 20-րդ դարի ընթացքում և այժմ բացակայում է հիմնականում աղքատության մեջ ապրող մարդկանց մոտ, հատկապես զարգացող երկրներում[1]։

Սովորական սենյակային ջրի ծորակ

Պետական մարմինները սովորաբար կարգավորում են ծորակի ջրի որակը։ Ջրի մատակարարման այս տեսակը ծորակի ջուր անվանելը օգնում է տարբերակել այն քաղցրահամ ջրի առկա այլ տեսակներից ներառյալ՝ անձրևաջուր հավաքող ջրամբարները, քաղաքային պոմպերը, ջրհորների ջրերը կամ գետակներից, գետերից կամ լճերից հավքավող ջրերը (որոնց խմելու պիտանելիությունը կարող է տարբերվել)[2]։

Եզրույթաբանություն

Ծորակի ջրի հոմանիշն է խողովակավորված ջուրը, որն օգտագործում է ջրամատակարարման և ջրահեռացման համատեղ մոնիտորինգի ծրագիրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, որպեսզի նկարագրի զարգացող երկրներում քաղցրահամ ջրի հասանելիությունը[3]։ Խողովակավորված ջուրը պարտադիր չէ որ լինի խմելու ջրի որակի, բայց համարվում է ջրի բարելավված աղբյուր, համաձայն կայուն զարգացման 6-րդ օրենքի։ Ջրի բարելավված աղբյուրները ներառում են՝ ջրհորները, պաշտպանված ակնաղբյուրները, անձրևաջուրը և շշալցված կամ բաքերով տեղափոխվող ջուրը[3]։

Հարմարանքներ և սարքեր

Այն ամենը, ինչը շինությունում օգտագործում է ջուր, բաժանվում է երկու տիպի՝ հարմարանքներ և սարքեր։ Քանի որ վերոնշյալ տիպերը կատարում են իրենց գործառույթը, դրանց մեծ մասը արտադրում է թափոններ, որոնք պետք է հեռացվեն ջրամատակարարման համակարգից և որպեսզի այդ գարշահոտությունը չտարածվի օգտագործում են օդապահման հարմարանքը։

Հարմարանքներն օգտագործում են ջուրը առանց էլեկտրաէներգիայի հավելյալ աղբյուրների։

Կցամասեր և փականներ

Խմելու ջրի մատակարարման համակարգերը կազմված են խողովակներից, կցամասերից և փականներից։

Ջրի հոսքի նվազեցում

Ջրի հոսքը ծորակից կարելի է նվազեցնել փոքր էժան պլաստիկ հոսքը նվազեցնող հարմարանքների միջոցով։ Դրանք նվազեցնում են ջրի հոսքը 15-50%-ով նպաստելով ջրի խնայողությանը և նվազեցնելով բեռը ինչպես ջրամատակարարման այնպես էլ մաքրման կայանների վրա։

Հումք

Ջրի խողովակների տեղադրումը կարելի է իրականացնել օգտագործելով հետևյալ պլաստիկ[4] և մետաղական նյութերը[4]։

Պլաստիկ

  • Պոլիբուտիլեն (PB)
  • Կոշտ խաչաձև-կարված պոլիէթիլեն (PE-X)
  • Պոլիպրոպիլենային բլոկային համապոլիմերներ (PP-B)
  • Պոլիպրոպիլենային համապոլիմեր (PP-H)
  • Պոլիպրոպիլենային պատահական համապոլիմեր (PP-R)
  • Շերտ՝ խաչաձև կարված պոլիէթիլեն, ալյումին, կոշտ պոլիէթիլեն (PE-X / Al / PE-HD)
  • Շերտ՝ խաչաձև կարված պոլիէթիլեն, ալյումին, խաչաձև կարված պոլիէթիլեն (PE-X / Al / PE-X)
  • Շերտ՝ պատահական պոլիպրոպիլենի համապոլիմեր, ալյումին, պոլիպրոպիլենային պատահական համապոլիմեր (PP-R / Al / PP-R)
  • Պոլիվինիլքլորիդ՝ քլորացված (PVC-C)
  • Պոլիվինիլքլորիդ՝ չփափկեցրած (միայն սառը ջրի համար) (PVC-U)

Մետաղներ

  • Ածխածնային պողպատ ցինկապատված
  • Կոռոզիային դիմադրող պողպատ
  • Ֆոսֆորի բարձր պարունակությամբ դեօքսիդացված պղինձ (Cu-DHP)
  • Կապար (այլևս չի օգտագործվում նոր տեղադրումների մեջ թունավորության պատճառով)

Այլ նյութեր, եթե դրանցից պատրաստված խողովակները շրջանառության մեջ են դրվել և լայնորեն կիրառվում են ջրամատակարարման համակարգերի կառուցման մեջ։

Կապարի խողովակներ

Երկար տարիներ ջրի խողովակները պատրաստվում են կապարից, քանի որ այն հեշտ է մշակվում և ամուր է։ Կապարի խողովակների օգտագործումը մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացնում դրա՝ մարդու մարմնի վրա ունեցած վտանգավոր ազդեցության մասին անտեղյակության պատճառով։ Այն դառնում է վաղաժամ վիժումների և նորածնային մահերի պատճառ։ Կապարի խողովակները, որոնք հիմնականում տեղադրվել են 1800-ականներին ԱՄՆ-ում, դեռևս օգտագործվում են և դրանց մեծ մասը տեղակայված են հյուսիսարևելքում և կենտրոնական արևմուտքում[5]։ Դրա ազդեցությունը համեմատաբար փոքր է խողովակների՝ քարերով աղտոտման և ջրի մեջ կապարի արտանետումների քանակի պակասի շնորհիվ, այնուամենայնիվ կապարի խողովակները վտանգավոր են։ Այժմ գոյություն ունեցող կապարի խողովակների մեծ մասը հեռացնում են և փոխում ավելի տարածված նյութով, ասենք՝ պղինձ կամ պլաստիկ։

Որոշ լեզուներով խողովակների մնացորդները ջրամատակարարման համակարգերի տեղադրման, պահպանման, վերանորոգման մեջ ներգրավված մասնագետների անուններն են, որոնք առաջացել են լատիներեն`«lead», անգլերեն`«plumber», ֆրանսերեն`«plombier» բառերից։

Բաշխման համակարգեր և աղտոտում

Ժամանակակից ջրմուղները մատակարարում են անվտանգ, մաքուր և խմելու ջուր դեպի ջրի բաշխման համակարգի յուրաքանչյուր կետ ներառյալ՝ ծորակը[6]։ Շատ կարևոր է որպեսզի մաքուր ջուրը չաղտոտվի կեղտաջրով։ Պատմականորեն, ջրի աղտոտման այս տեսակը ամենամահացուն է եղել մարդկության համար[7]։ Խմելու ջրի ստանդարտներին համապատասխանության պահանջների մեխ մասը վերաբերում է ոչ թե բաշխման համակարգին, այլ կեղտաջրերի մաքրման կայանին։ Չնայած ջրամատակարարման համակարգը պետք է սպառողներին ապահաովի մաքրված ջրով, առանց ջրի որակի նվազման, համակարգի ներսում բազմաթիվ խրթին ֆիզիկակակն, քիմիական և կենսաբանական գործոններ կարող են առաջացնել ծորակի ջրի աղտոտում[6]։

Ծորակի ջուրը հաճախ կարող է պղտոր լինել և այդ պղտորությունը հաճախ շփոթում են ջրի մեջ եղած հանքային խառնուրդների հետ։ Դա հաճախ առաջանում է լուծույթներից դուրս եկող պղպջակների պատճառով՝ ջերմաստիճանի կամ ճնշման փոփոխության արդյունքում։ Քանի որ սառը ջուրը ավելի շատ օդ է պարունակում քան տաքը, ջրում փոքր պղպջակներ կհայտնվեն։ Այն լուծված գազի բարձր պարունակություն ունի, որը տաքանալիս կամ ճնշման բարձրացման պարագայում, նվազեցնում է լուծված գազի քանակը։ Ջրի անվտանգ պղտորությունը շուտով անհետանում է, քանի որ գազը առանձնանում է ջրից[8]։

Երկրները, որտեղ անվարան կարող եք խմել ծորակի ջուր նշված են կապույտ գույնով։

Համեմատություն շշալցված ջրի հետ

Միացյալ Նահանգներ

Խորակի ջրի աղտոտվածության մակարդակները տարբերվում են ըստ տան և ջրմուղի համակարգի։ Մինչ ԱՄՆ ընտանիքների մեծ մասը ունեն բարձրորակ ծորակի ջրի հասանելիություն, շշալցված ջրի պահանջարկը ավելանում է[9]։

2002 թվականին Գելափի հանրային կարծիքi հարցումը բացահայտել է, որ առողջության վրա ծորակի ջրի սպառման ռիսկը այն գլխավոր պատճառներից է, որով Ամերիկայում նախընտրում են շշալցված ջուրը[10]։

Ծորակի ջրի հանդեպ ունեցած վստահության չափը կախված է տարբեր չափանիշներից, ներառյալ՝ ջրի որակի և դրա կիրառման մասին՝ գործող կառավարական կանոնադրությունը։ 1993 թվականին Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կրիպտոսպորիդիայի բռնկումը հանգեցրեց ավելի քան 400000 բնակիչների զանգվածային հոսպիտալացման և համարվում է ամենամասսայականը ԱՄՆ պատմության մեջ[11]։ Ծորակի ջրի որակի չափանիշների խախտումները հանդիսանում են հանրային վստահության նվազման պատճառ[12]։

Ծորակի ջրի և շշալցված ջրի որակի միջև եղած տարբերությունները վիճելի են։ 1999 թվականին բնական ռեսուրսների պաշտպանության խորհուրդը հրապարակել է 4 տարվա հնության հակասական հետազոտություններ շշալցված ջրի մասին։ Հետազոտությունը պնդում էր, որ անալիզ անցած ջրերի 1/3-ը աղտոտված է սինթետիկ օրգանական քիմիական նյութեր, բակտերիաներ և արսեն։ Առնվազն մեկ նմուշ գերազանցել է շշալցված ջրի աղտոտվածության մակարդակի պետական նորմատիվները[13]։

ԱՄՆ-ում որոշ պետական մարմիններ փորձում են օգտագործել ծորակի ջուր իրենց կազմակերպած խնջույքների կամ հավաքների ժամանակ։ Վաշինգտոնում քվեարկողները դեմ են քվեարկել շշալցված ջրի հարկ մուծելու որոշման դեմ[14][15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ