Կազմորի

Կազամորի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՀացածաղկավորներ (Poales)
ԸնտանիքՀացազգիներ (Poaceae)
ԵնթաընտանիքԴաշտավլուկայիններ (Pooideae)
ՏրիբաNardeae
ՑեղԿազամորի (Nardus)
L., 1753

Կազմորի (լատին․՝ Nárdus), փայլասենի, փշախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 1 տեսակ՝ կազմորի ցցված (N. stricta

Տարածում

ՀՀ-ում տարածված է բարձրլեռնային գոտիների (2300-3500 մ բարձրություններում) մարգագետիններում և մարգագետնատափաստաններում։ Չարորակ մոլախոտ է։ Աճում է թթու, աղքատ, մոխրակերպ հողերում։

Կենսաբանական նկարագիր

Կարճ, սողացող կոճղարմատով բույս է, առաջացնում է գորշ կանաչավուն խիտ ճիմ։ Ցողունն ուղիղ է, կոշտ և մերկ՝ առանց հանգույցների, բարձրանում է՝ 10-30 սմ։ Տերևներն արմատամերձ են, բարակ, սուր, կոշտ։ Ծաղկաբույլը միակողմանի, նոսր, միածաղիկ հասկիկներով հասկ է։ Ծաղկում է հուլիսի վերջին։ Պտուղը եռանիստ կեղծ հատիկ է։

Կիրառություն

Արագ աճի շնորհիվ մարգագետիններում ճնշում է արժեքավոր խոտաբույսերի աճը։ Նպաստում է մարգագետինների ճմակալմանը, ամրացնում ավազուտները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազմորի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազմորի» հոդվածին։