Կալիրոե
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիրոե (այլ կիրառումներ)
Կալիրոե, Կալլիրոե (հին հունարեն՝ Καλλιρρόη, Καλλῐρόη, հաճախ գրվում է Callirrhoë), հին հունական դիցաբանությունում օվկիանուհի (գետային նիմփա)[1] տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը[2][3]։ Կալիրոեի անունը հանդիպում է Հունաստանի տարբեր մարզերի առասպելներում և ամենուր կապված է վազող ջրերի հետ։
Կալիրոե | |
---|---|
Տեսակ | օվկիանուհիներ, ջրի աստվածություն և Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Օվկիանոս |
Մայր | Տեթիս |
Ամուսին | Մանես |
Կողակից | Chrysaor? և Nilus? |
Զավակներ | Cotys?, Atys?, Chione?, Էքիդնա և Հերիոն |
Callirhoe (Oceanid) Վիքիպահեստում |
Մի շարք առասպելներում եթե Կալիրոեին համարում են Օվկիանոսի դուստրը, ապա այլ առասպելներնում նա գետային աստված Աքելոսի դուստրն է։ Կալիրոեին փոքրասիական Սկամանդրոս գետային աստվածության դուստր համարող առասպելը նրան անվանում է Գանիմեդեսի[4] և Իլոսի մայրը։ Կալիդոնյան առասպելը պատմում է Կալիրոեի հանդեպ Դիոնիսոսի քուրմ Կորեսի տածած սիրո մասին։ Կորեսը պարտավոր էր Կալիրոեին զոհաբերել Դիոնիսոսին, բայց չկարողանալով հաղթահարել իր սերը Կալիրոեի հանդեպ՝ ինքն է իրեն մորթում զոհասեղանի վրա։ Կալիրոեն նույնպես ինքնասպան է լինում։
Դիցաբանական կերպարներից մեկի անունով է կոչվել Յուպիտերի Կալիրոե արբանյակը։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիրոե» հոդվածին։ |