Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 32, 2018 թ.
Արձակ (լատին․՝ prōsa), բանավոր կամ գրավոր խոսք՝ առանց համաչափ բաժանումների` բանաստեղծական տողերի: Ի տարբերություն չափածոյի՝ արձակը չունի պարբերաբար կրկնվող հավասար միավորներ (ոտք, անդամ, տող, տուն), զուրկ է կայուն ռիթմից. նրա ռիթմը հիմնված է շարահյուսական կառույցների (պարբերությունների, նախադասությունների) հարաբերակցության վրա: Երբեմն տերմինն օգտագործվում է գեղարվեստական գրականությունն ընդհանրապես (պոեզիան) գիտական կամ հրապարակախոսական, այսինքն՝ արվեստի հետ կապ չունեցող գրականությանը հակադրելու համար:
Որպես արձակ առաջին ստեղծագործությունների հեղինակներ նշվում են Ֆերեկիդ Սիրոսցին և Միլեթյան դպրոցի ներկայացուցիչները։ Հին Հունաստանում պոեզիայի հետ մեկտեղ գոյություն է ունեցել նաև գեղարվեստական արձակը՝ առասպելներ, ավանդություններ, հեքիաթներ, կատակերգություններ։ Այդ ժանրերը չեն դիտարկվել որպես բանաստեղծական, քանի որ առասպելը հին հույների կողմից դիտարկվել է ոչ թե որպես գեղարվեստական, այլ կրոնական երևույթ, ավանդությունը՝ պատմական, հեքիաթը՝ կենցաղային, իսկ կատակերգությունը համարվել է չափազանց առօրեական։ Ոչ գեղարվեստական արձակին են վերագրվել հռետորական, քաղաքական, ավելի ուշ նաև... Ավելին⇒