Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 17, 2018 թ.
![1 - Հյուսիսային բևեռ 2 - Հյուսիսային մագնիսական բևեռ 3 - Հյուսիսային գեոմագինսական բևեռ 4 - Հյուսիսային բևեռի անհասանելիություն](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/25/Nordpole.png/200px-Nordpole.png)
Հյուսիսային բևեռ կամ Աշխարհագրական հյուսիսային բևեռ, այն կետը, որտեղ Երկրի պտտման առանցքը հատում է նրա մակերևույթը Հյուսիսային կիսագնդում։ Այն գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կենտրոնական մասում։ Այն պետք չէ շփոթել Հյուսիսային մագնիսական բևեռի հետ։
Հյուսիսային բևեռը տրամագծորեն հակադիր է Հարավային բևեռին, որը գտնվում է Անտարկտիդայում։ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ Հյուսիսային բևեռի համեմատ միշտ գտնվում է հարավում: Հյուսիսային բևեռի աշխարհագրական կոորդինատներն են 90°00′00″ հյուսիսային լայնություն։ Այն աշխարհագրական երկայնություն չունի, քանի որ հանդիսանում է բոլոր միջօրեականների հատման կետը։ Հյուսիսային բևեռը նաև չի առնչվում որևէ ժամային գոտու։ Բևեռային ցերեկն ու բևեռային գիշերն այստեղ տևում են գրեթե վեց ամիս:
Հյուսիսային բևեռում օվկիանոսի խորությունը կազմում է... Ավելին⇒