Կամաու

Կամաու[1] (վիետ․՝ Cà Mau), քաղաք Վիետնամում, համանուն Կամաու համայնքի մայրաքաղաքն է, գտնվում է Մեկոնգ գետի դելտայում։

Բնակավայր
Կամաու
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
Մակերես250,54 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն315 270 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքcamau.gov.vn
Կամաու (Վիետնամ)##
Կամաու (Վիետնամ)

Վիետնամի նախկին նախագահ Նգուտեն Տան Զունգը ծնվել և ապրել է այստեղ։ Քաղաքն ունի իր տրանսպորտային համակարգը, բեռների զգալի մասը տեղափոխվում է նավակների և զբոսանավերի միջոցով։

Բնակչություն

Ֆան Նգոկ Հիեն փողոցը

Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 204 895 մարդ (2010 թվականի դրությամբ)[2]։ Նրանցից շատերը էթնիկ վիետնամցիներ կամ չինացիներ են, մեծ մաս են կազմում նաև քմերները (300 տնային տնտեսություն), 400 տնային տնտեսություններում ապրում են հոա ազգության ներկայացուցիչներ։ Կամաու կարելի է հասնել «1A» ավտոմայրուղով (360 կմ հարավ-արևմուտք Հոշիմինից) կամ օդով (քաղաքում կա օդանավակայան)։

Վարչական բաժանում

Կամաուն բաժանվում է՝

  • 8 քաղաքային թաղամասերի (phường)
  • 7 գյուղական համայնքների (xã).

Տնտեսություն

Կամաուն ծովախեցգետինների խոշորագույն արտահանող է Վիետնամում։ 2005 թվականին Կամաուի միայն մեկ գավառը 500 միլիոն դոլարի ծովախեցգետին է արտահանել։ Իրականացվել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ «Gas Power Fertilizer Project»[3] խոշոր նավթային նախագիծը։ Այն ներառում է հետևյալ կառույցները․

  • 2 ջերմային էլեկտրակայաններ 1500 ՄՎտ ընդհանուր հզորությամբ (սարքավորումները տրամադրելու է «Siemens» գերմանական ընկերությունը)
  • Տարեկան 800․000 տոննա հզորությամբ կարբամիդի պարարտանյութի արտադրական գործարան։
  • «PM3» գազի հանքավայրի18 դյույմ տրամագծով գազի խողովակաշար՝ 298 կմ ջրի տակ և 27 կմ ցամաքում  երկարաձգելու համար։ Արտադրողականություն՝ տարեկան երկու միլիարդ կուբամետր գազ։

Կլիմա

Կամաուի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)35.2
(95.4)
36.2
(97.2)
36.8
(98.2)
38.3
(100.9)
38.2
(100.8)
35.9
(96.6)
34.7
(94.5)
34.2
(93.6)
34.4
(93.9)
33.9
(93)
33.6
(92.5)
33.1
(91.6)
38.3
(100.9)
Միջին բարձր °C (°F)30.6
(87.1)
31.4
(88.5)
32.9
(91.2)
34.0
(93.2)
33.2
(91.8)
31.8
(89.2)
31.4
(88.5)
31.1
(88)
31.0
(87.8)
30.8
(87.4)
30.5
(86.9)
29.8
(85.6)
31.5
(88.7)
Միջին օրական °C (°F)25.3
(77.5)
25.9
(78.6)
27.1
(80.8)
28.1
(82.6)
28.0
(82.4)
27.4
(81.3)
27.3
(81.1)
27.1
(80.8)
27.0
(80.6)
26.8
(80.2)
26.5
(79.7)
25.6
(78.1)
26.8
(80.2)
Միջին ցածր °C (°F)22.5
(72.5)
22.6
(72.7)
23.5
(74.3)
24.5
(76.1)
25.2
(77.4)
24.9
(76.8)
24.7
(76.5)
24.6
(76.3)
24.7
(76.5)
24.6
(76.3)
24.2
(75.6)
23.0
(73.4)
24.1
(75.4)
Ռեկորդային ցածր °C (°F)15.3
(59.5)
16.9
(62.4)
18.1
(64.6)
19.0
(66.2)
21.9
(71.4)
21.1
(70)
21.2
(70.2)
21.3
(70.3)
21.7
(71.1)
21.4
(70.5)
19.7
(67.5)
16.8
(62.2)
15.3
(59.5)
Տեղումներ մմ (դյույմ)18
(0.71)
12
(0.47)
33
(1.3)
111
(4.37)
262
(10.31)
343
(13.5)
331
(13.03)
366
(14.41)
344
(13.54)
357
(14.06)
189
(7.44)
62
(2.44)
2427
(95,55)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}})3.51.63.38.317.821.722.222.622.823.116.09.0171.9
% խոնավություն80.979.778.479.184.386.686.787.487.788.286.282.884.0
Միջին ամսական արևային ժամ2412402672331771451601491461531832062300
աղբյուր: Vietnam Institute for Building Science and Technology[4]

Զբոսաշրջություն

Կրիայի միս

Կամաու նահանգում կան տեսարժան վայրեր՝ թռչունների արգելոցներ, Վիետնամի ամենահարավային կետում Կամաուի հրվանդանը, Ումինի շրջանը՝ հայտնի մանգրովայի անտառներով և տարբեր՝ վիետնամական, չինական, քմերական և այլ խոհանոցների «խառնուրդով»։ Կամաու քաղաքում կան քմերների շատ մեհյաններ։

Տրանսպորտ

Կամաու քաղաքն ունի սեփական օդանավակայանը։

Լուսանկարներ

Ծանոթագրություններ