Կամբիզ I

Անշանի թագավորը (մ.թ.ա. 580-559 թթ.)

Կամբյուսես I կամ Կամբյուսես Ավագ (via Latin from Greek Καμβύσης, from Old Persian Kambūǰiya, Aramaic Knbwzy, մոտ մ. թ. ա. 600 - մ. թ. ա. 559, Պասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան), եղել է Անշանի թագավորը (մ.թ.ա. 580-559 թվականներ), Կյուրոս Բ Մեծի հայրը, կրտսեր որդին Կյուրոս I-ի[1] և Արուկկուի եղբայրը[2]։

Կամբիզ I
Ծնվել է՝մոտ մ. թ. ա. 600
Մահացել է՝մ. թ. ա. 559
Վախճանի վայրՊասարգադ, Պասարգադ, Ֆարս, Իրան
Պասարգադ
ՏոհմԱքեմենյաններ
գերիշխան
ՀայրCyrus I?
ԵրեխաներԿյուրոս Բ Մեծ

Վաղ կյանք

Կամբյուսեսը Աքեմենյան արքայատոհմի վաղ շրջանի շառավիղներից է։ Նա եղել է Թեյսպի թոռը և Կյուրոս I-ի որդին։ Նրա հորեղբայրը Արիարմնեսն էր, իսկ հորեղբոր որդին՝ Արսամեսը։

Անձնական կյանք

Ըստ Հերոդոտոսի` Կամբյուսեսը լավ ընտանիքի մարդ էր և ուներ դրական սովորույթներ։ Նա կառավարել էր Աստիագեսի` Մեդիայի թագավորի իշխանության ներքո։ Ամուսնացել է Մանդանայի` Աստիագեսի դստեր հետ[3]։ Նրանց ամուսնությունից ծնվել է իր ժառանգորդը` Կյուրոս Մեծը։ Ըստ Նիկոլաս Դամասկուսի` նրա իրական անունը եղել է Աթրադատես։ Նա պատերազմել և հետո մահացել է պարսկական սահմանին տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ, որտեղ որդու հետ կռվում էր Աստիագեսի դեմ։

Մահացել է մոտ մ.թ.ա. 559 թվականին, և կազմակերպվել է պատշաճ թաղում։

Ըստ Հերոդոտոսի` Աստիագեսը ընտրում է Կամբյուսեսին, որովհետև նա վտանգ չէր ներկայացնում մեդիական գահի համար։ Նա երազում էր, որ դուստրը որդի ունենա, որը կկառավարի Ասիան։ Այս բավարար պատճառ էր Կյուրոսի համար, որ գնարձ պապի ուղով և ստեղծեր Աքեմենյան կայսրությունը։

Ծագումնաբանություն

Որոշ գիտնականներ Կամբյուսես անունը կապում են սանսկրիտական ցեղային Կամբուջա անվան հետ, իսկ ոմանք էլ կարծումեն, որ այն ծագել է էլամական անունից [4][5]։ Ջին Փրզիլուսկին բացատրում է ավստրիական (Կոլ կամ Մունդա) Կամբուջա անվամբ[6]։

Ֆրիդրիխ վոն Շպիգելը[7] Ստեն Կոնովը[8], Էրնստ Հերզֆելդը[9], Ձեյմս Հոփ Մուլտոնը[10], Վոջսիեխ Սկալմովսկին[11][12] և այլ գիտնականներ[13] մտածում են, որ Կամբյուսեսը (Կամբուջիա) ցեղային մականվան սանսկրիտ Կամբոջա ձևն է[7][9][14][15][16]։

Շպիգելը Կամբուջային (Կամբյուսես) և Կյուրոսին դիտարկում է որպես երկու նախապատմական լեգենդար հնդիրանական հերոսների, որոնք հետագայում բնական ուղով վերածնվել են Աքեմենյանների թագավորական ընտանիքում։ Ապա ավելացնում է, որ Կյուրոսի մասին պատմականն ու առասպելականը եղել են շատ շփոթեցնող[17]։

Ջեյմս Խոուպը Շպիգելի դիտարկումը համարում է լավագույնը այս երկու անվան վերաբերյալ եղած ծագումնաբանական բացատրություններից[10]։

Ի հակադրություն դրան՝ Առնոլդ Թոյնբին քննարկում է պարսկական երկու անունների՝ Կամբուջիայի և Կուրուշի ծագումը դիտարկում է որպես երկու եվրասիական քոչվորների անուններից առաջացած (սանսկրիտերեն տեքստերում հիշատակված Կամբյուսես և Կյուրոս անուններ), և որը, իր խոսքերով, թափանցել է Հնդկաստան և Իրան Ք․ա․ 8-7-րդ դարերում[18][19]։

Ծանոթագրություններ

Աքեմենյաններ||մ.թ․ա․ 600||մ․թ․ա․559}}
Նախորդող:
Կյուրոս I
Անշանի թագավոր Հաջորդող:
Կյուրոս Բ Մեծ