Կայ Սիգբան

Կայ Մանե Սիգբան (շվեդ.՝ Kai Manne Börje Siegbahn, ապրիլի 20, 1918(1918-04-20)[1][2][3][…], Լունդ[4] - հուլիսի 20, 2007(2007-07-20)[1][2][3][…], Էնգելհոլմ), շվեդ ֆիզիկոս[18]։

Կայ Սիգբան
շվեդ.՝ Kai Manne Börje Siegbahn
Ծնվել էապրիլի 20, 1918(1918-04-20)[1][2][3][…]
Լունդ[4]
Մահացել էհուլիսի 20, 2007(2007-07-20)[1][2][3][…] (89 տարեկան)
Էնգելհոլմ
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[5]
Բնակության վայր(եր)Լունդ
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ[6] և Ուփսալայի համալսարան[6]
Գործունեության ոլորտֆիզիկա, փորձարարական ֆիզիկա[7] և սպեկտրասկոպիա[7]
ԱնդամակցությունՊապական գիտությունների ակադեմիա[8], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[9], Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Եվրոպական ակադեմիա[10]
Ալմա մատերՈւփսալայի համալսարան[6] և Ստոկհոլմի համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[11] և անգլերեն[11]
Եղել է գիտական ղեկավարEwert Bengtsson?[12]
Պարգևներ
Երեխա(ներ)Per Siegbahn? և Hans Siegbahn?[17]
ՀայրԿարլ Սիգբան[4]
ՄայրKarin Högbom?[4]
 Kai Siegbahn Վիքիպահեստում

Կարլ Սիգբանի որդին։

Ավարտել է Ուփսալայի համալսարանը (1939)։ 1941-1943 թթ. աշխատել է նույն համալսարանում, 1944-1954 թթ.՝ Ստոկհոլմի բարձրագույն տեխնիկական դպրոցում (1951 թվականից՝ պրոֆեսոր)։ 1954 թվականից՝ Ուպսալայի համալսարանի պրոֆեսոր և նույն համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են միջուկային և ֆոտոէլեկտրոնային սպեկտրասկոպիային։ Մշակել է մագնիսական սպեկտրաչափերի օգնությամբ β-սպեկտրների ուսումնասիրման ճշգրիտ մեթոդներ։ Աշխատանքներ ունի նաև իզոտոպների բաժանման էլեկտրամագնիսական մեթոդների վերաբերյալ։ Կարևոր ավանդ է ներդրել քիմիական վերլուծության համար էլեկտրոնային սպեկտրասկոպիայի մեթոդի ստեղծման ու զարգացման գործում։ Նոբելյան մրցանակակիր է (1981

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայ Սիգբան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։