Կանադայի օրհներգ
«Օ Կանադա» (անգլ.՝ O Canada կամ ֆր.՝ «Ô Canada»),Կանադայի հիմնը։ Քանի որ երկիրը ունի երկու պետական լեզու (անգլերեն և ֆրանսերեն), գոյություն ունի կանադական հիմնի երկու պաշտանական տարբերակ։
Կանադայի օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | Adolphe-Basile Routhier?, Robert Stanley Weir? և Ջասթին Բիբեր |
Երգահան | Calixa Lavallée? |
Երկիր | Կանադա |
O Canada Վիքիպահեստում |
Պատմություն
Կանադական հիմնը առաջին անգամ կատարել է Ժոզեֆ Վեզինի գլխավորած նվագախումբը, 1880 թվականի հունիսի 24-ին, Քվեբեկում։ Այդ ժամանակ այն ֆրանսերեն երգ էր, որը կոչվում էր «Ազգի երգ» (ֆր.՝ Chant National): Երգի օրիգինալ տարբերակը գրել են Քվեբեկի 2 բնակիչներ՝ Կ. Լավալլեն (երաժշտություն) և Ա-Բ. Ռուտ (բառեր)։ 1908 թվականին մոնրեալցի ուսուցիչ և իրավաբան Ռ. Ուիրը գրել է երգի անգլերեն օրիգինալ տեքստը, որը ֆրանսերեն տարբերակի թարգմանությունը չէր։
Այդ ժամանակից ի վեր անգլերեն տարբերակի տեքստը բազմիցս փոփոխության է ենթարկվել (այդ թվում նաև 2018 թվականին[1]), այն դեպքում, երբ ֆրանսիական տարբերակը շարունակում են կատարել առանց փոփոխման։
Պաշտոնական մթնոլորտում երգը առաջին անգամ կատարել են 1927 թվականի հուլիսի 1-ին, կանադական միացյալ նահանգների 60-ամյա հոբելյանի առթիվ։ Փաստացի երգը երկրի հիմնն է դարձել 1939 թվականին[2], սակայն պաշտոնապես հիմնի կարգավիճակ է ստացել 1980 թվականի հուլիսի 1-ին, Կանադայի ազգային տոնի ժամանակ[3][4]։ Մինչև այդ պաշտոնական հիմն էր համարվում բրիտանական հիմնը՝ «God Save the Queen»:
Որոշները նշում են, որ հիմնի սկզբնական թեման հնչողությամբ հիշեցնում էր 1791 թվականին Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի «Քրմերի երթը»։
Պաշտոնական անգլերեն տեքստ
|
|
Պաշտոնական ֆրանսերեն տեքստը, պաշտոնական անգլերեն թարգմանությամբ
|
|
|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումենր
- Anthems of Canada Արխիվացված 2016-02-26 Wayback Machine(անգլ.)
- Национальный гимн Канады: два несхожих текста, два различных географических восприятия страны
- Национальный гимн Канады Արխիվացված 2005-11-24 Wayback Machine
- Неофициальный русский текст Արխիվացված 2018-04-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադայի օրհներգ» հոդվածին։ |