Կապյուսին

Կապյուսին (ֆր.՝ Capucine, (ֆրանսերեն արտասանություն՝ kapysin), ծնված՝ Ժերմեն Էլեն Իրեն Լաֆևվր ֆր.՝ Germaine Hélène Irène Lefebvre, (ʒɛʀmɛnelɛniʀɛnləfɛvʀ)[5], հունվարի 6, 1928(1928-01-06)[1][2][3], Սանտ Ռաֆայել[3] - մարտի 17, 1990(1990-03-17)[1][2][3], Լոզան, Շվեյցարիա[4]), ֆրանսիացի մոդել, դերասանուհի, հայտնի է 1965 թվականի «Վարդագույն հովազը» (անգլ.՝ The Pink Panther ) և 1965 թվականի «Ի՞նչ կա-չկա, փիսիկ» (անգլ.՝ What's New Pussycat) կինոնկարներում խաղացած դերերով[6]։ Հայաստանում առավել հայտնի է 1975 թվականին նկարահանաված «Բլեֆ» կինոնկարում Բել Դյուկի դերով[7]։ 1948-1990 թվականներին Կապյուսինը նկարահանվել է 36 գեղարվեստական և 17 հեռուստատեսային կինոնկարներում։

Կապյուսին
Ծնվել էհունվարի 6, 1928(1928-01-06)[1][2][3]
ԾննդավայրՍանտ Ռաֆայել[3]
Մահացել էմարտի 17, 1990(1990-03-17)[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրԼոզան, Շվեյցարիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Charles K. Feldman?

Կենսագրություն

Ժերմեն էլեն Իրեն Լեֆեվրը ծնվել է 1928 թվականի հունվարի 6-ին Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Սեն-Ռաֆայել քաղաքում[5][8]։ Նա հաճախ շփոթում է իր ծննդյան տարեթիվը` ասելով, որ նա ծնվել է 1931 կամ 1933 թվականներին, և աղբյուրների մեծ մասը նշում է այդ տարիները։ Սովորել է Ֆրանսիայի Սոմյուր քաղաքում և ստացել օտար լեզուների բակալավրի կոչում[9]։

1945 թվականին, 17 տարեկան հասակում, Փարիզում կառքով զբոսնելու ժամանակ Լեֆևրին նկատել է է կոմերցիոն լուսանկարիչ։ Ընդունելով «Capucine» (Հնդկոտեմ) ծաղկի ֆրանսիական անունը, նա որպես մոդել սկսել է աշխատել Ժիվանշի և Քրիստիան Դիոր նորաձևության տներում[9]։

Կապուչինը ծանոթացել է Օդրի Հեփբերնի հետ Փարիզում Ջիվենջի նորաձևության տանը աշխատելիս։ Նրանք մտերիմ ընկերներ են մնացել Կապյուսինի ողջ կյանքի ընթացքում[10]։

Կարիերա

Վաղ ֆիլմեր

Կապյուսինն առաջին անգամ փոքր և չվճարվող դերով նկարահանվել է Ժան Կոկտոյի «Երկգլխանի արծիվը» (1948) ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է Ժակ Բեքերի «Հանդիպում հուլիսին» (1949), Ռոբերտ Դյերիի «Խենթ շոու» (1949), «Իմ ընկերը» (1950) և Դերիի «Բերտրանն ու առյուծը» (1951) ֆիլմերում։

Մի քանի տարվա ընդմիջումից հետո Կապյուսինը նկարահանվել է «Օրիորդը Փարիզից» (1955) և «Ֆրու-ֆրու» (1955) ֆիլմերում։

Չարլզ Կ. Ֆելդման

1957 թվականին կինոպրոդյուսեր Չարլզ Կ. Ֆելդմանը նկատել է Կապյուսինին, երբ նա որպես մոդել աշխատել է Նյու Յորքում։ Ֆելդմանը նրա հետ պայմանագիր է կնքել շաբաթական 150 դոլարով։ Ֆելդմանը Կապյուսինին բերել է Հոլիվուդ՝ անգլերեն և Գրեգորի Ռատոֆի մոտ դերասանական վարպետություն սովորելու։ Նա վերցրեց «Capucine» բեմական անունը՝ ասելով. «Երկու անուն հետաքրքիր է, հուսով եմ՝ մեկը կլինի հետաքրքիր»[11]։

Կապյուսինը յոթ տարվա պայմանագիր է կնքել Columbia Pictures-ի հետ 1958 թվականին։ «Ռիո Բրավոյում» (1959) Ֆեյերսի դերի համար անհաջող լսումներից հետո նա ստացել է իր առաջին անգլիախոս դերը «Երգ առանց վերջի» (1960) ֆիլմում, որը Ֆերենց Լիստի կենսագրություն է:։ Պրոդյուսեր Ուիլյամ Գյոտցն ասել է. «Դուք կարող եք աղջկան սովորեցնել վարվել, բայց ոչ ոք չի կարող սովորեցնել նրան, թե ինչպես պետք է նմանվել արքայադստերը։ Դուք պետք է սկսեք աղջկանից, ով կարծես արքայադուստր է»[12][13]։

«Ամեն անգամ, երբ ես հայտնվում եմ տեսախցիկի առջև, ես մտածում եմ, որ դա գրավիչ տղամարդ է, ում առաջին անգամ եմ հանդիպում», - ասել է Կապյուսինը 1960 թվականին։ «Ես գտնում եմ, որ նա պահանջկոտ է և հեռու է պահում իրեն, այնպես որ ես պետք է անեմ ամեն ինչ, որպեսզի հետաքրքրվեմ։ նրան»։ «Ինչքան առաջ ենք շարժվում, ես ավելի լավ եմ զգում», - ասել է նա։ «Երբ տեսարանները թեժանում են են, ես էլ եմ տաքանում»[14]։

Կապուսինը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի[15][16]։

1962 թվականին «Առյուծը» ֆիլմի կարահանումների ժամանակ Կապյուսինը սիրավեպ է սկսել Ուիլյամ Հոլդենի հետ, ինչը հանգեցրել է Ֆելդմանի հետ նրա ռոմանտիկ հարաբերությունների ավարտին; Այնուամենայնիվ, պրոդյուսերը հավատարիմ է մնացել պրոֆեսիոնալ-աշխատանքային պարտականություններին[17]։

Ֆելդմանը հայտարարել է, որ կնկարահանի Կապյուսինին «Մարիամ Մագդաղենացի»[18] և «Ցլամարտիկների վալսը»[19] ֆիլմերում, բայց մտադրությունը այդպես էլ չի իրականացել։

1962 թվականին Կապյուսինը տեղափոխվել է Շվեյցարիա[20]։

Անձնական կյանք

Կապյուսինը հանդիպել Պիեռ Տրաբոյին 1949 ովականին՝ «Հանդիպում հուլիսին» ֆիլմի նկարահանման հրապարակում և նրանք ամուսնացել են հաջորդ տարի։ Ամուսնությունը տևել է ընդամենը ութ ամիս, և նա այլևս չի ամուսնացել[21]։

Նա հարաբերություններ է ունեցել Չարլզ Ք. Ֆելդմանի հետ, ով նրա պրոդյուսերն էր նրա «Ի՞նչ կա նոր փուսիկաթը», «7-րդ լուսաբաց» և «Մեղրի կաթսա» ֆիլմերում։ Այս սիրավեպն ավարտվել է, երբ Կապյուսինը հանդիպել է Ուիլյամ Հոլդենին, բայց նա և Ֆելդմանը ընկերներ են մնացել մինչև նրա մահը՝ 1968 թվականը[17]։

Կապյուսինը ծանոթացել է դերասան Ուիլյամ Հոլդենի հետ 1960-ականների սկզբին։ Նրանք նկարահանվել են «Առյուծը» (1962) և «7-րդ լուսաբաց» (1964) ֆիլմերում։ Հոլդենն ամուսնացած է եղել Բրենդա Մարշալի հետ, բայց նրանք սկսել են երկամյա սիրավեպ, որը մասամբ ավարտվել է Հոլդենի աճող ալկոհոլիզմի պատճառով[22]։ Գործի ավարտից հետո նա և Հոլդենը մնացել են ընկերներ մինչև նրա մահը՝ 1981 թվականը[23]։

Մահ

1990 թվականի մարտի 17-ին, 62 տարեկան հասակում՝ որոշ ժամանակ տառապելով հիվանդությունից և ընկճախտից, Կապյուսինը նետվել է Շվեյցարիայի Լոզանի ութերորդ հարկի իր բնակարանից, որտեղ նա ապրել էր 28 տարի[5][24]։ Ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը կասկած չի թողել, որ նա ինքնասպան է եղել։ Հարևաններն ասել են, որ նա մեկուսացված կյանք է վարել իր երեք կատուների հետ՝ համարյա չի լքել իր բնակարանը և ժամանակի մեծ մասը ծախսել է ընթերցելով[25]։

Ընտրված ֆիլմագրություն

Կապյուսինը «Վարդագույն հովազը» ֆիլմում (1963)
ՏարիՖիլմԴեր
1948Երկգլխանի արծիվըկին բուֆետում
1949Հանդիպոիմ հուլիսինՊիեռի ընկերուհին
Branquignolկով-աղջիկ
1950Իմ ընկերը
1951Բերտրանն ու առյուծըբարոնուհի
Չորս կարմիր վարդԿոլետ
1955Օրիորդը Փարիզիցկամեո
Ֆրու-ՖրուԱրտուսի ընկերը՝ նկարչուհի
1960Երգ առանց վերջիԱրքայադուստր
Հյուսիսից ԱլյասկաՄիշել «Հրեշտակ» Բոնե
1961Մայքլ Ստրոգոֆի հաղթանակըՏատոա, Վոլսկայա
1962Զբոսանք անծանոթ թաղամասումՀալլի Ջերարդ
ԱռյուծըՔրիստինե
Վարդագույն հովազըՍիմոն Կլուզո
19647-րդ լուսաբացԴանա Մերսիե
1965Ի՞նչ կա-չկա, փիսիկՌենե Լեֆևվր
1966ՓերիներըՄարթա
1967Մեղրի կաթսաԱրքայադուստր Դոմինիկա
1969ԲժշկուհինԴոկտոր Սաֆորետ
Նրբաճաշակ դիակԼյուսիա Ֆոնտե
Ֆելինի ՍատիրիկոնՏրիֆենա
1971Կարմիր արևՊեպիտա
1972ՈրոնումՍիլվանա Տրիստանո
1975ԱնուղղելինՀելեն
1975Ջեքփոթ
1976ԲլեֆԲել Դյուկ
Սիրո համարՄարինա Ռեջիանի՝ Ալբերտոյի կինը
1977Ահա մենք օրինակ
1978Սևազգեստ բուրժուայի դիմանկարըԱմալյա Մացարինի
1979Դժոխքից մինչև հաղթանակՆիկոլ Լևին
Նեապոլիտանական գաղտնիքՔույր Անժելա
Արաբական արկածներՎահիշտա
Հովազը ողջ էԶինա Վանակորե
1982Սիրտը սրտինԼիլի ֆոն Բորգ
ԱֆրոդիտեԼեդի Սյուզան Սթենֆորդ
Վարդագույն հովազի արահետըԼեդի Սիմոն Լիթոն
1983Կորած փամփուշտներՏիկին Թուֆմին
Վարդագույն հովազի անեծքըԼեդի Սիմոն Լիթոն
1985Նա սպանություն է գրելԲել Չեյնի
1986ՄեղքերՕդիլ
1987Զառանցանք. Ջոյայի լուսանկարըՖլորա
Իմ առաջին քառասուն տարիներըԱրքայադուստր Կարաչիոլոն
1990Դետեկտիվ ջենթկմենըԿոմսուհի ֆոն Ալտենբերգ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապյուսին» հոդվածին։