Կատանգա (նահանգ)

քաղաք Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում

Կատանգա[1] (ֆր.՝ Katanga), նահանգ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը Լուբումբաշի քաղաքն է։ Տարածքը կազմում է 496 877 կմ², բնակչությունը՝ 4 125 000 մարդ (1998): Տարածված են սվահիլի և լուբա լեզուները։

Կատանգա
ֆր.՝ Katanga
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԿԴՀ
ՎարչկենտրոնԼուբումբաշի
Հիմնական լեզուֆրանսերեն
Բնակչություն
4 125 000 մարդ (1998) (5-րդ տեղ)
Խտություն8,3 մարդ/կմ² ( 11-րդ տեղ)
Տարածք496 871  (2-րդ տեղ)
Հիմնադրված է1910 թ.
Սահմանակցում էԱրևմտյան Կասայ, Արևելյան Կասայ, Maniema? և Հարավային Կիվու
Ժամային գոտիUTC+2
ISO 3166-2 կոդCD-KA
katanga.cd

Պատմություն

1960 թվականի հուլիսին Կատանգան իրեն հռչակել է անկախ պետություն, ինչը հակամարտություն է առաջացրել Կոնգոյի զինված ուժերի հետ։ 1963 թվականի հունվարին նահանգը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ վերադարձվել է երկրի կազմ։ 1971-1997 թվականներին նահանգը պաշտոնապես կոչվել է Շաբա։

Աֆրիկյան պատերազմի տարիներին նահանգում ընթացել են մարտեր (1998 թվականի դեկտեմբեր)։

2015 թվականին նահանգը վերացվել է, իսկ տարածքը բաժանվել է Տանգանիկա, Վերին Լոմամի, Լուալաբա և Վերին Կատանգա նահանգների միջև[2][3]։

Տնտեսություն

Տարածաշրջանը հարուստ է պղնձի, անագի, ուրանի, կոբալտի, ռադիումի հանքավայրերով[4]։ Նահանգում իրականացվում է ալմաստի արդյունահանում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատանգա (նահանգ)» հոդվածին։