Կարե (դասավորություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարե (այլ կիրառումներ)

Կարե[1] (ֆր.՝ carré ՝ քառակուսի, քառակուսաձև), հետևակայինների ռազմական քառակուսաձև դասավորություն։

Անգլիական բանակը Քաթր-Բռայի ճակատամարտում։

Գործածվել է եվրոպական տարբեր բանակներում XVII—XIX դարերում հեծելազորի և թեթև հետևակայինների գրոհները կասեցնելու նպատակով[2]։ Սակայն կարեն խոցելի է հրետանու համար, քանի որ իրար մոտ-մոտ կանգնած զինվորները հանդիսանում են հեշտ թիրախ թնդանոթների համար։

Կարե դասավորությունը լայն տարածում է գտել ռուսական բանակում ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, ինչպես նաև ֆրանսիական բանակում Նապոլեոնի պատերազմների ժամանակ։

Գրականություն

  • Barker, A.J. (1971), Rape of Ethiopia, 1936, New York: Ballantine Books, ISBN 978-0-345-02462-6

Ծանոթագրություններ